Ջերմությունը ծննդաբերությունից հետո

Ջերմությունը ծննդաբերությունից հետո

Մարմնի ջերմաստիճանը մարդու առողջության կարևոր ցուցիչ է, իսկ ծննդաբերությունից հետո այն շատ ավելի կարևոր է։ Այդ շրջանում բարդություններից խուսափելու նպատակով պետք է հանգամանորեն վերահսկել կնոջ վիճակը։ Կախված կնոջ անհատական առանձնահատկություններից՝ հետծննդաբերական շրջանը տևում է 4-8 շաբաթ։

Այդ ընթացքում օրգանիզմը վերականգնվում է, վերադառնում նախքան հղիությունն ունեցած վիճակին։ Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է, որ ջերմությունը բարձրանա, ուստի հարկավոր է օրական երկու անգամ չափել այն։

Իրականում բնական է, որ ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է ծննդաբերությունից հետո․ չէ՞ որ սկսում է կարգավորվել կաթնարտադրությունը, ապաքինվել արգանդի վերքը։

Ինչու՞ է բարձրանում ջերմությունը։ Այն կարգավորում է ջերմակարգավորման կենտրոնը, որն արձագանքում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցությանը։ Հաճախ այդ նյութերն արտադրվում են մանրէների, վիրուսների, ալերգենների կողմից կամ առաջանում են հորմոնային անհավասարակշռության ֆոնին։ Դրանցից ազատվելու համար ջերմությունը բարձրանում է և կրկին իջնում։

Ծննդաբերությունից անմիջապես հետո հորմոնային ֆոնը փոխվում է, քանի որ հորմոններ արտադրող ընկերքը հեռանում է օրգանիզմից։ Այդ պատճառով էլ ջերմությունը երբեմն բարձրանում է մինչև 37,5°С։ 2-3-րդ օրը կաթնախեժը վերածվում է կաթի, և կաթնագեղձերն ուռչում են, ինչը նույնպես դառնում է ջերմության բարձրացման պատճառ։

Կերակրումից հետո ջերմաստիճանը սովորաբար իջնում է։ Մնացած բոլոր դեպքերում ջերմությունը չպետք է 37°С-ից բարձր լինի։ Դեղորայքից սկսված ալերգիան նույնպես կարող է ջերմության բարձրացման պատճառ լինել։

Ինչի՞ մասին է վկայում բարձր ջերմաստիճանը

Ծննդաբերությունից հետո ջերմության բարձրացումը կարող է վկայել բորբոքման մասին, որն սկսվել է արյան մեջ վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցման պատճառով։ Ամենահաճախ հանդիպող պատճառն էնդոմետրիտն է՝ էնդոմետրիումի բորբոքումը։ Այն կարող է սկսվել ինչպես վերքի մեջ միկրոբների ներթափանցման պատճառով, այնպես էլ արգանդում ընկերքի կամ պտղաթաղանթի մնացուկների պատճառով։

Պատահում է, որ ջերմությունը բարձրանում է լակտոստազի կամ մաստիտի պատճառով։ Այդ խնդիրները կաթնարտադրության ամբողջ ընթացքում կարող են առաջանալ ցանկացած շրջանում, սակայն հաճախ ի հայտ են գալիս սկզբում քանի դեռ կաթնարտադրությունը չի կայունացել։ Ջերմության բարձրացման դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ