Ընկերքի պաթոլոգիա

Ընկերքի պաթոլոգիա

Ընկերքի պաթոլոգիան արտահայտվում է հիպոպլազիայով, հիպերպլազիայով, ինֆարկտներով և նորագոյացություններով (խորիոանգիոմա, տրոֆոբլաստիկ հիվանդություն)։

Ընկերքի հիպերպլազիա։ Հիպերպլազիայի դեպքում ընկերքի զանգվածը կարող է հասնել 1000գրամի (և ավել)։

Ընկերքի հիպերպլազիան ռեզուս-սենսիբիլիզացիայով հղի կանանց դեպքում պտղի հեմոլիտիկ հիվանդության ախտորոշիչ չափանիշներից կարող է լինել։ Դիտվում է բազմապտուղ հղիության, մոր շաքարային դիաբետի, ներարգանդային վարակման, ինչպես նաև ծխող կանանց դեպքում։ Հիպերպլազիայի անտենատալ ախտորոշումը կատարվում է ՈւՁՀ-ի միջոցով, չափանիշն ընկերքի մակերեսի և հաստության ուսումնասիրումն է։

Մանկաբարձական տակտիկան կախված է ընկերքի հիպերպլազիայի առաջացման պատճառից, հղիության ժամկետից և պտղի վիճակից։

Ընկերքի հիպոպլազիա։Արտահայտվում է ընկերքային անբավարարությամբ, ընկերքի զանգվածը փոքրանում է (400գ-ից փոքր)։ Դիտվում է հիպերտոնիկ հիվանդության, գեստոզի, հղիության ընդհատման տևական սպառնալիքի, պտղի աճի հապաղման դեպքում։ Ընկերքի հիպոպլազիայի ուտրաձայնային չափանիշը ընկերքի հաստության և մակերեսի փոքրացումն է։

Ընկերքի հիպոպլազիայի դեպքում հարկավոր է մանրազնին կերպով հետևել երեխայի վիճակին, կանխարգելել ներարգանդային հիպոքսիան։

Մանկաբարձական տակտիկան կախված է պտղի վիճակից և հղիության ժամկետից։ Պտղի հիպոքսիայի դեպքում նրա կենսունակությունն ապահովելուց հետո ցուցվում է կեսարյան հատում կատարել։

Ընկերքի ինֆարկտներն առաջանում են ընկերքային հեմոդինամիկայի խանգարման հետևանքով (միկրոթրոմբոզներ, պարուրաձև արտերիանրի տևական սպազմ)։ Այս խնդիրն առաջանում է հիպերտոնիկ հիվանդություն, գեստոզի ծանր ձև ունեցող հղի կանանց մոտ։ Պտղի վրա թողած ազդեցությունը կախված է ինֆարկտի ուժգնությունից։ Փոքր ինֆարկտները բացասական ազդեցություն չեն թողնում։ Մեծ կամ բազմակի ինֆարկտների դեպքում հիպոքսիա կամ/և պտղի աճի հապաղում է դիտվում։

Հղիության վարման տակտիկան որոշվում է հիպոքսիայի և պտղի աճի հապաղման արտահայտվածության հիման վրա։

Ընկերքի խորիոանգիոման բարորակ ուռուցք է, ձևավորվում է պտղի մազանոթներից, որոնք խորիոնի թավկենու մասն են կազմում։ Խորիոանգիոմայի չափսերը տատանվում են մի քանի միլիմետրից մինչև 7-8 սմ։ Հիմնականում այն ախտանշաններ չի ունենում և հայտնաբերվում է պատահմամբ։ Հաճախ համակցվում է գերջրության և գեստոզի հետ։

Մեծ խորիոանգիոմայի դեպքում մեծանում է ընկերքի վաղաժամ շերտազատման վտանգը։ Ծննդալուծման ժամկետն ու եղանակը որոշվում է մանկաբարձական իրավիճակի հիման վրա։

Տրոֆոբլաստիկ հիվանդությունը ներառում է պարզ (ամբողջական կամ մասնակի) սերտաճումխորիոկարցինոմա, ընկերքային մակերեսի տրոֆոբլաստիկ ուռուցք և այլն։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…