Էնդոմետրիումի հիպոպլազիա

Էնդոմետրիումի հիպոպլազիա

Էնդոմետրիումի հիպոպլազիա է անվանվում արգանդի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական այն վիճակը, որի դեպքում նրա ֆունկցիոնալ շերտի հաստությունը ֆիզիոլոգիական նորմայից բարակ է լինում թերզարգացման կամ հյուծման արդյունքում։

Այդպիսի էնդոմետրիումը խոչընդոտում է հղիությանը, քանի որ ձվաբջիջը չի կարողանում ամրանալ նրան կամ թույլ է ամրանում, ինչի արդյունքում հղիությունը չի հաջողվում կամ էլ վիժում է լինում։

Ախտաբանական այդ վիճակի պատճառ կարող են դառնալ քրոնիկ բորբոքումները, հորմոնային խանգարումները, աբորտի ընթացքում ստացած վնասվածքները, վարակները կամ սեռական համակարգի թերզարգացվածությունը։ Հաճախ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում և ախտորոշվում է հղիության պլանավորման կամ գինեկոլոգիական զննման ընթացքում։

Անուղղակի ախտանշաններից կարող են լինել թույլ արտահայտված երկրորդային սեռական հատկանիշները, դաշտանային ցիկլի խանգարումները, անպտղությունը, վաղ վիժումները և այլն։

Հիվանդությունը բարձիթողի վիճակի մատնելու դեպքում կարող է կայուն անպտղություն առաջանալ։

Բուժումը

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից, բուժառուի տարիքից և մի շարք այլ սուբյեկտիվ գործոններից։ Սովորաբար նշանակվում է հորմոնային բուժում, որն ուղղված է լորձաթաղանթը հաստացնելուն։

 

Աղբյուրը

views 11555
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել