Հազը հղիության ընթացքում

Հազը հղիության ընթացքում

Տանջող հազը երբեմն ոչ միայն տհաճ զգացողություններ է առաջացնում, այլև ցավ, փսխում, ինչպես նաև ներորովայնային ճնշում, ինչը վտանգավոր է և կարող է պորտի ճողվածք (գրիժա) առաջացնել։ Ներորովայնային ճնշմանը զուգահեռ մեծանում է նաև ներկրծքային ճնշումը, ինչն իր հերթին երբեմն կարող է ապոնտան պնևմոթորաքսի հանգեցնել։

Հղիության ընթացքում հազը որոշակի վտանգ է ներկայացնում պտղի համար, քանի որ պրիստուպանման արտահայտված հազի դեպքում բարձրանում է արգանդի տոնուսը, ինչը ոչ միայն ցավեցնում է հղի կնոջը, այլև կարող է հանգեցնել պտղի ներարգանդային հիպոքսիայի։

Ուստի հարկավոր է դիմել բժշկի և բուժում սկսել։ Միայն թե հղիության ընթացքում ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի և այս հանգամանքը կարող է բարդացնել իրավիճակը։

Ահա այն դեղամիջոցները, որոնք թույլատրելի են և արգելված հղիության ընթացքում կամ կոնկրետ եռամսյակում։

Չոր հազի բուժումը հղիության ընթացքում

Չոր հազի բուժման համար կարելի է ընդունել միայն 2-րդ և 3-րդ եռամսյակում՝

  • սինեկոդ, 
  • ստոպտուսսին, 
  • բրոնխոլիտին: 

Խորհուրդ չի տրվում ընդունել՝

  • ֆալիմինտ, 
  • կոլդրեքս նայթ, 
  • լիբեքսին։

Այս դեղամիջոցները պետք է օգտագործել միայն ու միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հակացուցված դեղամիջոցներն են՝

  • ալեքս պլյուս, 
  • գլիկոդին, 
  • տուսին պլյուս, 
  • գրիպպեքս, 
  • ինստի, 
  • կոդելակ, 
  • կոդելակ ֆիտո, 
  • կոդելակ բրոնխո, 
  • կոդտերպին, 
  • տերպինկոդ, 
  • տերմոպսիսի խոտ։

Խոնավ հազի բուժումը

Թույլատրելի են հետևյալ դեղամիջոցները՝

  • ալտեյի արմատ, 
  • մուկալտին,
  • բրոմգեքսին (1-ին եռամսյակում չի թույլատրվում), 
  • տուսին (ըստ ցուցման),
  • գերբիոն, 
  • դոկտոր տայս, 
  • պեկտուսին, 
  • պրոսպան, 
  • սինուպրետ, 
  • ամբրոքսոլ (1-ին եռամսյակում զգուշությամբ օգտագործել),
  • ամբրոբենե (1-ին եռամսյակում չի թույլատրվում), 
  • լազոլվան (1-ին եռամսյակում զգուշությամբ օգտագործել):

Հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակում խոնավ հազի բուժման համար թույլատրվում են հետևյալ դեղամիջոցները՝

  • ֆլյուդիտեկ, 
  • ֆլուիֆորտ։

Նշված բոլոր դեղամիջոցների օգտագոծումից առաջ պարտադիր պետք է խորհրդակցել բժշկի հետ և կարդալ օկտագործման հրահանգները:

Ահա խորխաբեր այն դեղամիջոցները, որոնք արգելված են հղիության բոլոր եռամսյակներում՝

  • ասկորիլ, 
  • ջոսետ, 
  • պերտուսին:
views 43045
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ