Երեխայի խաղն արգանդում․ ինչի՞ն ուշադրություն դարձնել

Երեխայի խաղն արգանդում․ ինչի՞ն ուշադրություն դարձնել

Հղիության թեստի վրա ցանկալի երկու գիծ տեսնելը լավագույն նվերն է դառնում ապագա մոր համար։ Կինն սկսում է այլ կերպ ընկալել աշխարհը, փորձում է նոր բաներ սովորել, ավելի շատ տեղեկություններ ստանալ փոքրիկի զարգացման վերաբերյալ, որպեսզի չվնասի նրան։ Այդպես է ընթանում հղիության գրեթե կեսը, մինչև այն պահը, երբ փոքրիկն սկսում է զգալ տալ իրեն թույլ շարժումներով։

Առաջին շարժումները

Պտուղն սկսում է ակտիվորեն շարժվել ներարգանդային զարգացման 7-8-րդ ամսում, սակայն նա դեռևս այնքան թույլ է լինում, որ ընկերքի պատերն անհաղթահարելի խոչընդոտ են դառնում նրա համար։

Հղիության չորրորդ ամսում ակտիվորեն զարգանում է մկանային հյուսվածքը, հարվածներն ուժեղանում են։ Առաջին հղիության դեպքում 18-22-րդ շաբաթում կինը կարող է պարզորոշ զգալ երեխայի խաղը։ Եթե նա արդեն իսկ երջանիկ մայր է և սպասում է երկրորդ կամ երրորդ երեխային, նրա խաղն սկսում է զգալ մեկ-երկու շաբաթ շուտ։

Կարդացեք՝ Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Մի շարք ժողովուրդների հավատալիքների համաձայն երեխայի խաղը վկայում է, որ նրանում արդեն հոգի է բնակվում, և այդ շրջանը համարվում է կյանքի սկիզբ։

Ի՞նչն է ազդում խաղի վրա

Երեխայի շարժումների բնույթը տարբեր է։ Փոքրիկը կարող է ձգվել, խաղալ պորտալարի հետ (մայրն անմիջապես կտարբերի այդ)։ Ակտիվ շարժումները նաև կարող են անհանգստություն արտահայտել։ Երեխան քիչ քանակությամբ թթվածին է ստանում, շնչելը դժվաանում է։ Այդպիսի բան հնարավոր է, եթե կինը երկար ժամանակ պառկած է մնում։ Հարկավոր է թեքվել կողքի, որպեսզի փոքրիկը հանգստանա։

Երեխայի ակտիվության վերաբերյալ միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ։ Դեռևս արգանդում նա կարող է դրսևորել իր բնավորությունը, ոմանք հանգիստ են լինում, ոմանք բավականին ակտիվ, բայց մայրն օրական տաս շարժում պետք է զգա։ Շարժումների հաճախակիության և ուժգնության վրա ազդում են ընկերքի դիրքը, երեխայի դիրքը, հղիության հերթագայությունը։ Եթե երկար ժամանակ է անցնում, և երեխանի չի շարժվում, հարկավոր է դիմել բժշկի։

Հղիության վերջին ամիսներին երեխայի ակտիվությունը նվազում է։ Նա զգալիորեն մեծանում է և խաղալու տարածությունն իր հերքին փոքրանում է։ Հիմնականում երեխան տեղավորվում է գլխով դեպի ներքև դիրքով և հաճախ հարվածում է մոր կողատակին՝ երբեմն նաև ցավեցնելով։

Կարդացեք՝ Երեխայի ներարգանդային զարգացումը և նրա հետ շփումը

Ծննդաբերությունից առաջ երեխան էլ է պատրաստվում․ իջնում է ներքև (փոքր կոնք)։ Կինը դժվարանում է քայլել, սակայն սկսում է հեշտությամբ շնչել։ Ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ աճը դադարում է։ Միայն ճարպային հյուսվածքն է շարունակում զարգանալ, ինչն օգնում է փոքրիկին լույս աշխարհ գալուց հետո դիմանալ ջերմաստիճանի փոփոխությանը։

Այդ շրջանում երեխան այնքան էլ հաճախ չի շարժվում, սակայն երբ շարժվում է, հարվածներն ավելի ուժեղ են լինում։ Բացառված չէ նաև ակտիվության մեծացումը, ինչը կարող է բնական լինել, երբեմն էլ վկայել թթվածնի պակասի մասին։

Ծննդաբերությունից առաջ խորհուրդ է տրվում հաճախ այցելել բժշկի, որը կպարզի շարժումների պատճառը և անհրաժեշտության դեպքում որոշել ծննդալուծման հարցը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար