Էնդեմիկ զոբ

Էնդեմիկ զոբ

Էնդեմիկ զոբը վահանաձև գեղձի մեծացումն է, որի դեպքում փոխվում է պարանոցի ձևը։ Հիվանդությունը զարգանում է յոդի պակասի պատճառով։ Յոդը վահանաձև գեղձի հորմոնների՝ թիրոքսինի և տրիյոդթիրոնինի ձևավորման համար անհրաժեշտ միկրոտարր է։ Օրգանիզմն այն ստանում է սննդի, ջրի և օդի միջոցով։

Կարդացեք՝ Յոդի անբավարարություն․ ի գիտություն ապագա մայրերին

Յոդի օրական պահանջի 90%-ն ապահովվում է սննդանյութերի, 4-5% -ը՝ ջրի և մոտավորապես 4-5% - ը՝ օդի միջոցով։ Յոդ են պարունակում ձուկը, միսը, ծովային կաղամբը, ծովամթերքը, կաթն ու կաթնամթերքը, հանքային ջուրը, յոդացված աղը, լոբին, հազարը, խաղողը, կաթնային շոկոլադը, ձուն, կարտոֆիլը և այլն։

Վահանաձև գեղձի մեծացման աստիճանները

Զարգացման աստիճանը որոշվում է վահանագեղձի չափսերի հիման վրա։

  • 0 աստիճան՝ վահանագեղձը տեսանելի չէ և շոշափելից չի զգացվում, 
  • 1-ին աստիճան՝ զննման ընթացքում տեսանելի չէ, սակայն զգացվում է կուլ տալու ընթացքում, 
  • 2-րդ աստիճան՝ տեսանելի է զննման ընթացքում, զգացվում է շոշափելիս, սակայն չի փոխում պարանոցի ձևը, 
  • 3-րդ աստիճան՝ փոխում է պարանոցի ձևը, այն ավելի հաստ է թվում, 
  • 4-րդ աստիճան՝ տեսանելի է զննման ընթացքում, փոխում է պարանոցի ձևը, 
  • 5-րդ աստիճան՝ մեծացած վահանագեղձը ճնշում է նյարդերը, անոթները, կերակրափողը և այլն։

Ախտանշանները

Առանձնացնում են դիֆուզային (հավասարաչափ մեծացած վահանագեղձ), հանգուցավոր (հանգույցների առկայություն) և խառը խպիպ (երբ դիֆուզայինին զուգահեռ առկա են նաև հանգույցներ)։ Ըստ տեղակայման՝ խպիպը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։

Ժամանակի ընթացքում մեծացող զոբն սկսում է ճնշել հարակից օրգանները, սեղմում է երակները և հանգեցնում արյան շրջանառության խանգարման՝ պարանոցի երակների և կրծքի անոթների լայնացման, գլուխը խոնարհելիս ծանրության զգացման, շնչառության խանգարման և այլն։

Կարդացեք՝ Յոդի անբավարարությունը հղիության ընթացքում․ ծանր հետևանքները երեխայի օրգանիզմում

Նյարդերի սեղմումը կարող է հանգեցնել ձայնի խռպոտության, քրտնարտադրության խանգարման, բիբերի լայնացման։

Կախված վահանաձև գեղձի ֆունկցիայի վիճակից՝ տարբերում են էութիրեոիդային, հիպերթիրեոիդային և հիպոթիրեոիդային տեսակներ։ Առավել հաճախ հանդիպում է էութիրեոիդային տիպը։

Պատճառները

Խպիպի առաջացման ամենահաավանական պատճառը յոդի պակասն է։ Հիվանդությանը հակված են այն մարդիկ, ովքեր բնակվում են յոդի պակասով տարածքներում (անբավարար քանակ սննդում, օդում, ջրում)։ Վտանգավոր գործոններից մեկը ժառանգական նախատրամադրվածությունն է։

Կարդացեք՝ Հիպոթիրեոզը հղիության պլանավորման փուլում

Հավանական պատճառներից է նաև ջրի ախտոտվածությունը քիմիական նյութերով, որոնք դժվարացնում են յոդի յուրացումը։ Բարդությունները Բարդություններն առաջանում են վահանաձև գեղձի մեծացման պատճառով և դրսևորվում են հետևյալ կերպ՝

  • կերակրափողի, շնչափողի, հարակից նյարդերի և անոթների սեղմում, 
  • սրտից եկող անոթների ճնշման պատճառով մեծանում են սրտի աջակողմյան բաժինները, 
  • արյունազեղում վահանաձև գեղձի մեջ, 
  • ստրումիտ՝ մեծացած վահանաձև գեղձի բորբոքում, 
  • չարորակացում և այլն։ 

Բուժումը և կանխարգելումը

Բուժումը հիվանդության սկզբնական շրջանում ենթադրում է յոդի պակասի լրացում դեղորայքի միջոցով։ Հիպոթիրեոզի զարգացման դեպքում նշանակվում է վահանաձև գեղձի հորմոնների ընդունում, որոնք ոչ միայն դադարեցնում են ախտանշանները, այլև նվազեցնում են բարձր ակտիվությունը։

Կարդացեք՝ Հղիությունը և հիպոթիրեոզը

Կանխարգելման նպատակով հարկավոր է յոդ պարունակող սննդամթերքներ ուտել, յոդացված աղ, հաց, կալիումի յոդիդ օգտագործել հաբերի տեսքով և այլն։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում