Հիպոթիրեոզը հղիության պլանավորման շրջանում

Հիպոթիրեոզը հղիության պլանավորման շրջանում

Հիպոթիրեոզի առաջացման հիմնական պատճառը վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող է առաջանալ նաև վահանագեղձի աշխատանքի կարգավորմանը նպաստող հիպոֆիզի ախտահարման ժամանակ: Վերջինիս հետևանքով պակասում է գեղձի հորմոնների (թիրոքսին և եռայոդթիրոնին) արտադրությունը և հանգեցնում արտահայտված խանգարումների: Այդ խնդիրը հաճախ է հանդիպում և կարելի է դասել ամենատարածվածների շարքին։

Ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա

Վահանագեղձն ազդում է մեր օրգանիզմի բոլոր օրգանների վրա, և վերարտադրողական համակարգն էլ բացառություն չէ։ Թիրոքսին 4 (T4) և թիրոքսին 3 (T3) հորմոնները մեծ դեր են խաղում սեռական զարգացման հարցում, կարգավորում են դաշտանային ցիկլը, ազդում բեղմնավորման, հղիության ընթացքում՝ երեխայի օրգանների կազմավորման վրա։ Վահանագեղձի հորմոնների մակարդակի նվազման պարագայում առաջին հերթին կտուժի երեխայի նյարդային համակարգը, կազդի կմախքի ձևավորման և թոքերի ու երիկամների զարգացման վրա։

Վահանագեղձի հորմոններն ազդում են նաև ֆոլիկուլների, դեղին մարմնի աշխատանքի վրա և նպաստում սեռական հորմոնների արտադրմանը։ Հիվանդությունն անտեսելու և ժամանակին բուժում չստանալու դեպքում հնարավոր է, որ անպտղություն առաջանա։ Եթե շեղումը բնականոն սահմանից զգալի չէ, ապա հնարավոր է հղիանալ, սակայն միաժամանակ կմեծանա բարդությունների առաջացման հավանականությունը։

Ախտանշանները

Դրսևորվում է հաճախասրտությամբ, մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում է արագ հոգնելիություն, հիշողության վատացում, հյուծվածություն կամ գիրություն,քնկոտություն, մազերի և եղունգների դյուրաբեկություն: Կարող է դիտվել նաև դաշտանային ցիկլի խանգարում, հնարավոր է, որ հղիության ժամանակ վիժման վտանգը բարձրանա: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարմանաստիճանով: Լինում են դեպքեր, երբ ախտանշանները բացակայում են։

Ախտորոշումը

Նշանակվում է թիրեոտրոպ հորմոնի (ТТГ), թիրոքսին 3 և ազատ թիրոքսին 4-ի հետազոտություն։ Այդ բոլոր հորմոնները փոխկապված են, ուստի եթե թիրոքսին 4-ը քիչ է արտադրվում, ապա թիրեոտրոպ հորմոնն զգալիորեն բարձրանում է։

Հղիության պլանավորման փուլում վահանագեղձի հորմոնների հետազոտություն պետք է կատարեն այն կանայք, ովքեր՝

  • ունեն վահանագեղձի հիվանդություն՝ խպիպ, շաքարային դիաբետ, 
  • ազգականների շրջանում ունեցել են վահանագեղձի հիվանդությամբ մարդ, 
  • ունեն ախտանշաններ կամ էլ հենց հիպոթիրեոզ։

Բուժումը

Հիպոթերեոզի բուժումն իրականացնում է էնդոկրինոլոգը: Թիրեոիդային հորմոններով ժամանակին սկսած բուժումը կարող է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը և զերծ պահել վիժման վտանգից: Մեծահասակների հիպոթերեոզի բուժմամբ կանխվում է հիվանդության հետագա խորացումը և վերականգնվում աշխատունակությունը: Դա չի բացառում մշտական բժշկական հսկողության անհրաժեշտությունը:

Սրտխառնոցը դաշտանի ժամանակ 

Սրտխառնոցը դաշտանի ժամանակ 

Արդյո՞ք դաշտանն ինքնին կարող է սրտխառնոց առաջացնել, թե՞ դա պարզապես զուգադիպություն է: 

Իմունաբանական անպտղություն և  հակասերմային հակամարմինների դերը

Իմունաբանական անպտղություն և հակասերմային հակամարմինների դերը

Այժմ հայտնի է, որ իմունաբանական անպտղության դեպքերի հաճախականությունը 5-15 % է

Ֆարմատեքս (Pharmatex)՝ հարմարավետության ու անվտանգության ընտրություն. Հակաբեղմնավորիչ մեթոդ

Ֆարմատեքս (Pharmatex)՝ հարմարավետության ու անվտանգության ընտրություն. Հակաբեղմնավորիչ մեթոդ

Սերն ամենագեղեցիկ զգացողություններից մեկն է

Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում

Ինչպե՞ս բուժել փսորիազը հղիության ընթացքում

Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում փսորիազ է սկսվել: