Մեղրը հղիության ընթացքում․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մեղրը հղիության ընթացքում․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մեղրն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Արդյոք այն կարելի է ապագա մայրերին, ո՞ր մթերքների համադրությամբ է առավելագույն օգուտ տալիս։ Այս և այլ հարցերի կանդրադառնանք ստորև։

Մեղրի օգտակարությունը

Մեղրը բնական սննդամթերք է, հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ նատրիումը, կալիումը, երկաթը, մագնիումը, ցինկը և այլն։ Պարունակում է ֆերմենտներ, օրգանական թթուներ, B խմբի վիտամիններ, ինչպես նաև վիտամին A, C, E, K, PP։ Բաղադրության մեջ մտնում է նաև բնական անտիսեպտիկ։ Կարևոր է, որ այն լիովին յուրացվում է օրգանիզմում, ապաքինում է վերքերը, բուժում է մրսածությունը, հազը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Մեղրի ոչ բոլոր հատկություններն են ուսումնասիրված, սակայն հայտնի է, որ այն ակտիվացնում է արյան շրջանառությունը, լավացնում է սրտի, աղիների աշխատանքը, անգամ ցուցված է գաստրիտի դեպքում։

Ապագա մայրերը հաճախ են բախվում ցածր հեմոգլոբինի խնդրին, իսկ երրորդ եռամսյակում այդ խնդիրն ավելի արդիական է դառնում, երբ օրգանիզմի ռեսուրսներն սպառվում են։ Հղիության հենց սկզբից մեղրի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է անեմիայի՝ սակավարյունության առաջացման հավանականությունը, քանի որ երկաթի և անհրաժեշտ այլ սննդանյութերի աղբյուր է։

Մեղրն օգնում է լուծել հղիության ընթացքում հաճախ հանդիպող մեկ այլ խնդիր ևս՝ փորկապությունը։ Քաղցած ժամանակ մեկ թեյի գդալ մեղրը լավացնում է աղիների աշխատանքը, նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի արտամղմանը։ Հղի կանանց կարելի է մեղր ուտել, սակայն առանց չափն անցնելու, քանի որ այն ունի նաև հակացուցումներ։

Ե՞րբ է մեղրը հակացուցված

Կան մարդիկ, ովքեր մեղրից ալերգիա ունեն։ Ուտելուց հետո դժվարանում է շնչառությունը, քոր և կարմիր ցան է առաջանում ամբողջ մարմնով մեկ։ Սովորաբար մարդիկ իմանում են իրենց օրգանիզմի առանձնահատկությունները և մեղր չեն ուտում։ Ալերգիան, սակայն, անկանխատեսելի երևույթ է։ Երբեմն պատահում է, որ մարդը, սովոր լինելով մեղր ուտելուն, հանկարծ բախվում է ալերգիայի։ Պատճառները տարբեր են։ Օրգանիզմի ռեակցիան սովորական դարձած մթերքների հանդեպ կարող է հիմնովին փոխվել հղիության ընթացքում։

Բացի այդ, հնարավոր է, որ անորակ մեղր գնեք, որի դեպքում ալերգիայի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Եթե քոր է առաջացել, ցան, գլխապտույտ, սրտխառնոց, ապա պետք է դադարել մեղրի օգտագործումը և դիմել բժշկի։ Մեղրը բարձրածխաջրային մթերք է, հարուստ է գլյուկոզայով, ֆրուկտոզայով, այդ պատճառով էլ ավելորդ քաշը, շաքարային դիաբետը կարող են հակացուցում դառնալ։

Որքա՞ն մեղր է կարելի հղի կանանց

Խորհուրդ է տրվում օրական 50-100 գր մեղր ուտել, սակայն ապագա մայրերի համար այդ չափն անհատական է։ Եթե անգամ երբևէ ալերգիա չեք ունեցել մեղրից, միևնույնն է պետք է զգույշ լինեք, ուտեք փոքր չափաբաժնով, օրական երկու թեյի գդալից ոչ ավել։ Այն բավականին կալորիական մթերք է, ուստի ավելի լավ է այն ուտել կոնֆետների և այլ քաղցրավենիքների փոխարեն։

Որպեսզի մեղրի արդյունավետությունը բարձրանա, այն կարելի է համադրել այլ մթեքների հետ։

Կարելի՞ է ըմպել մեղրը։ Կարելի է աղիների աշխատանքի բարելավման նպատակով քաղցած ժամանակ մեղրը խառնել մի բաժակ տաք ջրին և խմել, սակայն օրվա չափաբաժինը չպետք է գերազանցի երկու թեյի գդալը կամ այն չափը, որը խորհուրդ է տվել ձեր բժիշկը։

Կարելի՞ է մեղրով թեյ խմել։ Մեղրով թեյը ոչ միայն համեղ է, այլև օգտակար։ Պետք է հետևել մի կանոնի․ մեղրը չլցնել եռացրած ջրի մեջ, քանի որ տաքացման դեպքում այն կորցնում է իր օկտակարությունը։ Թեյի կամ ցանկացած այլ հեղուկի տաքությունը չպետք է գերազանցի 45 աստիճան ցելսիուսը։ Այդ օգտակար ըմպելիքը կարելի է հարստացնել վիտամիններով կիտրոնի մզվածքի, սառեցրած կամ չորացրած հատապտուղների օգնությամբ։

Կարելի՞ է մեղրով կաթ խմել։ Բուրավետ, սնուցող ըմպելիքը հրաշալի կերպով հագեցնում է քաղցը։ Մեկ բաժակ տաք կաթին խառնած մեկ թեյի գդալ մեղրը լավ միջոց է լարվածության և անքնության վերացման համար, հրաշալիորեն օգնում է հազի ու լարինգիտի դեպքում։ Եթե ապագա մայրը սիրում է կաթ և լակտոզի յուրացման հետ կապված խնդիր չունի, ապա օրական մեկ բաժակ կաթը միայն օգտակար կլինի։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…