Կանանց համար ամենաօգտակար մթերքները

Կանանց համար ամենաօգտակար մթերքները

Քաշի ավելացում, տրամադրության անկում, մեջքի ցավ ու ընդհանուր հոգնածություն։ Այս խնդիրներին բախվում է յուրաքանչյուր կին։ Ահա մի շարք մթերքները, որոնք կօգնեն ազատվել այդ խնդիրներից։

Կարդացեք՝ Տրամադրությունը բարելավող մթերքներ

Մագնիումը նախադաշտանային համախտանիշի դեմ

Նախադաշտանային համախտանիշի հիմնական պատճառը ցիկլի երկրորդ փուլում մագնիումի պակասն է։ Այդ պակասն անհանգստություն, նյարդայնություն, անքնություն ու հոգնածություն է առաջացնում։ Հաճախ մարդիկ գանգատվում են գլխացավից, տագնապայնությունից՝ գլխի չընկնելով, որ պարզապես մագնիումի պակաս ունեն։

Կարդացեք՝ Նախադաշտանային համախտանիշ

Որտեղ գտնել

Մագնիումով են հարուստ լոբին, կակաոն, սև շոկոլադը, արևածաղկի սերմերը, ինչպես նաև ընկուզեղենը, սոյայի ալյուրը և այլն։ Հաշվի առեք, որ ջերմային մշակման դեպքում կորչում է մագնիումի կեսը, սառեցման դեպքում՝ մեկ երրորդը։

Կալցիումն օստեոպորոզի դեմ

Օստեոպորոզը (ոսկորների ամրության նվազում) հաճախ սկսում է զարգանալ 50 տարեկանից հետո։ Բանն այն է, որ ոսկորների ամրությունը կախված է օրգանիզմում սեռական հորմոննեի մակարդակից։ Կլիմաքսի սկվելուն պես այն զգալիորեն նվազում է և ոսկորներն սկսում են քայքայվել։ Դրանք ամրացնում է միայն կալցիումը։

Կարդացեք՝ Օստեոպորոզը և կլիմաքսը

Որտեղ գտնել

Երկար ժամանակ համարվում էր, որ կաթնամթերքում է պարունակվում մեծ քանակությամբ կալցիում, սակայն նորման ստանալու համար հարկավոր է 1.5 լ կաթ խմել կամ 1կգ կաթնաշոռ ուտել։ Բացի այդ կալցիումը վատ է յուրացվում կաթնային մթերքներից։ Լավագույն աղբյուրը ջրիմուռն է, քունջութը, նուշը, խուրման, մակի սերմերը և այլն։

Աղը՝ քիչ քանակությամբ

Աղը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, ինչը հանգեցնում է այտուցվածության, ոտքերում ու ձեռքերում ծանրության զգացման։ Փորձեք քիչ ուտել երշիկեղեն, ապխտած մթեքներ, աղ դած ձուկ, սոյայի սոուս։

views 22853
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ