Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Մարմնի քաշի որոշման տարբեր մեթոդներ կան՝

  • [հասակ (սմ) - 100], 
  • մարմնի զանգվածի ինդեքս, 
  • [քաշ (կգ) / հասակ (մ) քառ ]։ 

Եթե ստացված թիվը փոքր է 25-ից, անհանգստանալու կարիք չկա։ Եթե մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից 30 է, ապա վկայում է ավելորդ քաշի մասին, ճիշտ է, սարսափելի չէ, բայց ցանկալի է կարգավորել սննդակարգը և ազատվել ավելորդ 4-5կգ-ից։ Եթե ՄԶԻ-ը 30-ից անց է, ապա գործ ունենք իսկական ճարպակալման հետ։

Կարդացեք՝ Քաշ, մարմնի զանգվածի ինդեքս և հորմոններ

Կախված մարմնի զանգվածից՝ տարբերում են ճարպակալման մի քանի աստիճան՝

  • 1-ին աստիճան՝ զանգվածի ավելացում 29%-ով (կատարյալ զանգվածի համեմատ), 
  • 2-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 30-49% է, 
  • 3-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 50-99% է, 
  • 4-րդ աստիճան՝ մարմնի զանգվածի ավելցուկը 100% և ավել է։

Ախտորոշումը

Ճարպակալման հարցերով զբաղվում է երկու մասնագետ՝ սննդաբանը և էնդոկրինոլոգը։ Հենց նրանք էլ կպարզեն, թե որն է ավելորդ քաշի կուտակման պատճառը՝ հորմոնները, նյութափոխանակության խանգարումը, թե սխալ սննդակարգը։ Բժիշկը նախնական խորհրդատվությունից հետո կուղղորդի հավելյալ հետազոտությունների, որոնք թույլ կտան գնահատել հորմոնային համակարգի աշխատանքը։

Կարդացեք՝ Գիրության ազդեցությունը տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա

Առաջին հերթին կստուգվեն վահանաձև գեղձի (թիրոքսինի, թրիյոդթիրոնինի), հիպոֆիզի (թիրեոտրոպ հորմոն) հորմոնների մակարդակը, արյան մեջ գլյուկոզայի առկայությունը։ Անհրաժեշտության դեպքում կստուգվեն բոլոր օրգան-համակարգերը՝ պարզելու, թե ինչպես է ճարպակալումն ազդել դրանց վրա։

Ճարպակալման բուժման մեթոդները

Ճարպակալման բուժման մեթոդները բաժանվում են երեք հիմնական խմբի։ Ոչ դեղորայքային մեթոդներ՝ ցածր կալորիականությամբ ռացիոնալ սնունդ և ֆիզիկական ակտիվության բարձրացում։

Կարդացեք՝ Նիհարում ենք առանց սթրեսի․ հոգեբանի խորհուրդները

Դեղորայքային մեթոդներ՝ ախորժակը ճնշող և օրգանիզմում ճարպերի յուրացումը նվազեցնող, ինչպես նաև հորմոնային և նյութափոխանակության ֆոնը կարգավորող դեղամիջոցների նշանակում։

Վիրաբուժական մեթոդներ՝

  • լիպոսակցիա՝ ենթամաշկային ավելորդ ճարպային շերտի հեռացում, 
  • աբդոմինոպլաստիկա՝ կախ ընկած որովայնի ձգում և ավելորդ մաշկի հեռացում, 
  • վիրահատություն, որի միջոցով հեռացվում է բարակ աղիքի մի մասը, 
  • ստամոքսի օղակի տեղադրում, որը նվազեցնում է ստամոքսի ծավալը՝ արագացնելով հագեցման պրոցեսը։
Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, առողջարար սննդի ու առհասարակ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերի պակասը դառնում են իմունիտետի անկման հիմնական պատճառ․․․․

Հոմոցիստեին

Հոմոցիստեին

Հոմոցիստեինի փոխանակության գործում կարևոր դեր են խաղում В6, В12 վիտամինները և ֆոլաթթուն․․․

Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հուզականությունը հղիության ընթացքում․ ի՞նչ անել

Հղիությունն իր ամբողջ էությամբ նոր փորձ է կնոջ համար, նոր փորձ իր հոգեբանական և ֆիզիկական դրսևորումներով։ Ընդ որում յուրաքանչյուր հղիություն տարբերվում է իր նախորդից և միշտ էլ կարող է անակնկալներ մատուցել․․․

Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Մարդիկ, ովքեր ցանկանում է հրաժարվել վատ սովորություններից և սկսել առողջ սնվել, գիտեն, որ ամենադժվարը սիրելի, բայց վնասակար ուտելիքների գայթակղությանը դիմանալն է․․․