Վիժումից հետո

Վիժումից հետո

Վիժումը կնոջ համար մեծ վիշտ է: Հնարավոր է երկար ժամանակ պահանջվի այն հաղթահարելու համար:

Այս շրջանում կինը հոգեբանական աջակցության կարիք ունի: Մի մեղադրեք ինքներդ ձեզ, պետք չէ մեկուսանալ, փորձեք հաղթահարել վիշտը, և մտածեք ապագա երեխաների մասին:

Վիժումից հետո հաճախ արյունահոսություն է դիտվում՝ որպես պտղաձվի անջատման հետևանք: Արյունահոսությունը բնական երևույթ է նաև արգանդի քերումից հետո, քանի որ ցանկացած միջամտության դեպքում վնասվում են արյունատար անոթներ:

Սովորաբար, վիժումից 26-35 օր անց տեղի է ունենում մենստրուացիան: Առաջին երկու ամիսներին հնարավոր է այն տարբերվի նախկին ցիկլերից՝ լինի առատ, կամ առաջանա արտադրություն:

Շատ զույգեր վիժումից հետո շտապում են երեխա բեղմնավորել, ոմանք էլ, հակառակը, վախենալով նոր անհաջողությունից՝ հետաձգում են այն: Սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս վիժումից հետո սպասել առնվազն 6 ամիս՝ նախքան հղիություն պլանավորելը:

Նախ օրգանիզմին որոշ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: Բացի այդ, այդ ընթացքում կինը պետք է բացահայտի վիժման պատճառները և դրանք վերացնելու համար ստանա համապատասխան բուժում:

views 30871
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը