Այտուց հղիության ընթացքում

Այտուց հղիության ընթացքում

Ապագա մայրիկներին հաճախ անհանգստացնող երևույթ է այտուցը, որը հատկապես ի հայտ է գալիս հղիության երկրորդ կեսին:

Այտուցը միջհյուսվածքային տարածքում հեղուկի կուտակումն է: Հղիությունն իրենով նպաստում է աննշան այտուցների զարգացմանը, քանի որ այս ընթացքում մեծացող արգանդն սկսում է ճնշել մեծ անոթները, արդյունքում դժվարանում է արյան շրջանառությունը: Այստուցվում են հատկապես ոտքերը: Երբեմն էլ այտուցը տարածվում է ողջ մարմնով, և անգամ հայտնվում դեմքին, ինչն արդեն գեստոզի նախանշան է:

Այտուցներ հաճախ առաջանում են երակների վարիկոզ հիվանդության դեպքում, ինչը վատթարանում է հղիության ընթացքում: Կինը ոտքերի ցավ և հոգնածություն է զգում: Եթե կան այտուցի նշաններ, մաշկի գունատություն, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Եթե այտուցն այլ ախտանշաններով չի ուղեկցվում, և կինն առողջական խնդիրներ չունի, ապա սովորաբար խորհուրդ է տրվում՝

  • չչարաշահել հեղուկի ընդունումը (օրական մինչև 1.5լ), 
  • սահմանափակել աղի օգտագործումը, խուսափել տապակած, ապխտած, կծու սննդից, 
  • միևնույն դիրքով երկար չնստել, չպառկել, 
  • զբոսնել ոչ շատ երկար, զբաղվել լողով, հղիների համար նախատեսված հատուկ վարժություններով, 
  • օրվա ընթացքում մի քանի րոպե հանգստանալ ոտքերը վեր պահած դիրքում, 
  • կատարել ոտքերի մերսում, 
  • հետևել զարկերակային ճնշման տատանումներին:

Անհրաժեշտության դեպքում բժիշկը համապատասխան անալիզներ կնշանակի: Եթե գեստոզ է զարգացել, ապա նկատվում է զարկերակային ճնշուման բարձրացում, մեզում հայտնվում է սպիատկուց:

Ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ մի զբաղվեք, և մի օգտագործեք միզամուղներ:

views 26486
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը