Նյարդայնություն հղիության ընթացքում

Նյարդայնություն հղիության ընթացքում

Ինչպես գիտենք, հղիության ընթացքում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և հորմոնային փոփոխություններ: Վերջինիս պատճառով կնոջ մոտ հաճախ առաջանում է անբնական նյարդայնություն, ինչն անդրադառնում է ընտանիքի անդամների հետ հարաբերություններում:

Հղիությունը որքան էլ երջանիկ ժամանակաշրջան լինի, այնուամենայնիվ ունի իրեն բնորոշ տհաճություններ կամ անհարմարություններ: Այդ պատճառով կինը դառնում է դյուրագրգիռ, կարծես, թե հղիության ամբողջ «բեռն» իր ուսերին է: Այդպես, նա սկսում է մեղադրել ամուսնուն իր վատ ինքնազգացողության մեջ:

Սա իհարկե ժամանակավոր երևույթ է: Այն կապված է կնոջ հուզական զգայունության հետ: Ցանկացած բան կարող է կնոջ համար նյարդայնացնող թվալ, անգամ տհաճ հոտը:

Կինը պետք է լավատեսորեն տրամարդվի, որպեսզի կարողանա հաղթահարել ցանկացած սթրեսային իրավիճակ: Խոսեք ամուսնու հետ ձեզ մտահոգող հարցերի մասին, որպեսզի ավելորդ մտատանջությունների մեջ չգտնվեք:

Խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, կարելի է հաճախել հղի կանանց համար նախատեսված յոգայի դասընթացների, պարերի կամ մարմնամարզության: Շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, լսեք հանգստացնող երաժշտություն:

views 11210
Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով կերակրում

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները

Հետծննդյան ընթացք

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները