Թուլություն հղիության ընթացքում

Թուլություն հղիության ընթացքում

Ժամանակակից կյանքի ռիթմը հաճախ է հոգնածության ու թուլության պատճառ դառնում: Հղի կանանց դեպքում այս երևույթը նույնպես հաճախ է հանդիպում, և մեծամասամբ այն անհանգստանալու պատճառ չէ:

Ինքնազգացողությունը հղիության վաղ ժամկետներում

Բեղմնավորումից հետո կնոջ օրգանիզմն արմատապես վերակառուցվում է: Փոփոխվում է հորմոնային ֆոնը, բոլոր օրգան-համակարգերը գործում են ծանրաբեռնված ռեժիմով: Ապագա փոքրիկին անհրաժեշտ են վիտամիններ և հանքանյութեր, որոնք նա վերցնում է մայրիկից: Արյան շրջանառության ևս մեկ օղակ է ավելանում, ինչի հետևանքով կնոջ արյան մեջ նվազում է երկաթի և հեմոգլոբինի մակարդակը: Եթե նախքան հղիությունը կինը չէր սկսել հետևել սննդակարգին, և այն հարուստ չէ անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով, ապա հղիության ընթացքում թուլությունը կարող է բավականին ուժեղ արտահայտվել:

Արյան մեջ պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակն իր հերթին առաջացնում է ուժերի սպառում և քնկոտություն: Այն բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա և արդյունքում կնոջ մոտ զարգանում է թուլություն, ապատիա, պասիվություն, աշխատունակության անկում:

Այս երևույթները նաև առաջանում են սնունդն ընդունելուց անմիջապես հետո, ինչը պայմանավորված է նրանով, որ սնունդը յուրացնելու համար մեծ էներգիա է ծախսվում, արյունը կենտրոնանում է ստամքոսում, հետևաբար արյան ճնշումն ընկնում է և առաջանում է թուլություն:

Այսպիսով, թուլության զգացումը հղիության ընթացքում ֆիզիոլոգիական բնական երևույթ է և հարկ չկա դրանից անհանգստանալ:

Ո՞ր դեպքերում է թուլությունն անբնական

Երբեմն թուլությունը որևէ պաթոլոգիայի կամ երևույթի զարգացման ախտանշան է: Այն որոշակի վտանգներ է կրում, եթե պայմանավորված է տոքսիկոզով ,հիպոտոնիայով, երկաթդեֆիցիտային անեմիայով, գրիպով կամ շնչառական սուր հիվանդություններով:

Վաղ տոսքիկոզ

Տոքսիկոզի այլ ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, քնկոտությունը՝ հատկապես առավոտյան ժամերին: Տոքսիկոզի դեպքում խորհուրդ է տրվում առավոտյան մի կտոր հաց ուտել նախքան անկողնուց վեր կենալը, բարենպաստ է մաքուր օդում երկարատև զբոսանքը:

Հիպոտոնիա

Այն ուղեկցվում է գլխատույտով, սրտխառնոցով: Ցածր ճնշման դեպքում անոթներում խանգարվում է արյան շրջանառությունը, արդյունքում երեխան ավելի քիչ թթվածին է ստանում, և դա կարող է հիպոքսիայի զարգացման պատճառ դառնալ: Հիպոտոնիայի դեպքում անհրաժեշտ է հաճախակի վերահսկել ճնշումը: Խորհուրդ է տրվում առավոտը սկսել մեկ բաժակ խնձորի կամ նարնջի բնական հյութով:

Երկաթդեֆիիցտային անեմիա (երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն)

Սա առաջացնում է մաշկի գունազրկում, եղունգների փափկեցում, մազաթափություն, հևոց: Երկաթի անբավարարության հայտնաբերման դեպքում այն կարելի է հեշտությամբ շտկել:

Գրիպ և շնչառական սուր հիվանդություններ

Այս դեպքում հնարավոր է դիտվի ջերմության բարձրացում, հազ, քթից արտադրություն և այլն: Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ՝ ցանկալի է թեյի, հյութերի տեսքով: Վիրուսի տարածումը կանխելու համար կարելի է քիթը լվանալ ֆիզ. լուծույթով, իսկ հակավիրուսային պրեպարատները հղիության ընթացքում սովորաբար հակացուցված են:

Կարդացեք՝ Գրիպ և հղիություն:

Պաթոլոգիաները հայտնաբերելու համար բժիշկը կնշանակի հետազոտություններ: Եթե դրանք բացառվեն, ապա թուլության զգացումը անհանգստալու պատճառ չէ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք թարմ օդում, լավ հանգստացեք, լավ սնվեք:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…