Հոդացավը հետծննդաբերական շրջանում

Հոդացավը հետծննդաբերական շրջանում

Երեխայի ծնունդից հետո նրա խնամքով զբաղվելու ընթացքում չպետք է անտեսել նաև սեփական ինքնազգացողությունը․ չէ՞ որ երեխային մեծացնելու համար մեծ ուժ ու կենսական էներգիա է հարկավոր։

Հետծննդաբերական շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է հոդացավը։ Այն կարող է պայմանավորված լինել կնոջ առողջության ֆիզիոլոգիական գործոններով, ինչպես նաև տարատեսակ հիվանդություններով։ Միայն բժիշկը կարող է պարզել այդ տեսակ ցավի առաջացման իրական պատճառը։

Արդեն մայրացած կանանց հաճախ է անհանգստացնում մեջքի ցավը։ Այդ տարօրինակ չէ, որովհետև ծննդաբերությունից հետո մարմնի ծանրության կենտրոնը խախտվում է, ինչը դառնում է լորդոզի պատճառ։

Մասնագետները խորհուրդ են տալիս մարմնամարզությամբ զբաղվել, մերսում կատարել, ինչպես նաև աղեկապ (բանդաժ) կրել։ Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգը, քաշը (հղության ընթացքում գիրանալու բնական չափը 9-14 կգ-ն է), խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Հակացուցումների բացակայության դեպքում ծննդաբերությունից չորս ամիս անց կարելի է շարունակել ֆիզիկական վարժությունները։ Պտք է հաշվի առնել, որ հաճախ անհարմար կոշիկն ու մանկասայլակի բռնակներն են դառնում հոդացավի պատճառ։

Հետծննդաբերական շրջանի սկզբում հոդացավը սովորական երևույթ է, քանի որ օրգանիզմն սկսում է վերականգնվել, ձգված մկաններն ու ոսկորները վերադառնում են նախկին վիճակին։

Բացի այդ, հղիության ընթացքում կինը գիրանում է, ինչի արդյունքում մեծանում է ոտքերի և ողնաշարի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը, որն էլ կրկին հանգեցնում է հոդացավի առաջացման։ Այդպիսի դեպքերում ցանկալի է դիմել մանուալ թերապևտի, դիետա պահել, վիտամիններ օգտագործել, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կատարել։

Հղիության ընթացքում այտուցվում և փափկում են աճառները, ինչի պատճառով հետծննդաբերական շրջանում մարմնի ցանկացած անհարմար դիրք դառնում է ողնաշարի նյարդերի սեղմվելու, հոդացավի և մկանների լարվածության պատճառ։

Բացի այդ, ողնաշարի վրա ցավոտ ազդեցություն են թողնում ծննդաբերության հետևանքով թուլացած հոդերն ու մկանները, որոնք դեռևս չեն վերականգնվել։ Այդ ընթացքում պետք է խուսափել ծանր իրեր բարձրացնելուց։

Լինում են դեպքեր, երբ հոդացավն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ և այտուցվածությամբ։ Այդ նշանները վկայում են բորբոքման մասին, ուստի հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Երբեմն ախտորոշվում է արթրիտ կամ արթրոզ, որոնց պարագայում ախտահարվում են նաև շարակցական հյուսվածքները, ինչը հաճախ ուղեկցվում է տարատեսակ բորբոքումներով, սթրեսով և ինքնազգացողության վատացմամբ։ Կարևոր է իմանալ, որ նշված հիվանդությունները չպետք է անտեսել, հակառակ դեպքում բուժումը դժվարացնող բարդություններ կառաջանան ապագայում։

Եթե զգում եք, որ վերոնշյալ հիվանդություններից որևէ մեկի ախտանշաններն ունեք, ապա դիմեք բժշկի։ Նա կհետազոտի և համապատասխան բուժում կնշանակի՝ հաշվի առնելով նաև կրծքով կերակրման հանգամանքը։

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։