Արգանդի պարանոցի պատռվածք

Արգանդի պարանոցի պատռվածք

Արգանդի պարանոցը կարևոր դեր է խաղում ծննդաբերության ընթացքում։ Հենց նրա բացվելու ձևից է կախված ծննդաբերության երկրորդ փուլը՝ ճիգ գործադրելու շրջանը։ Երբ ծննդաբերությունն սկսվում է, արգանդի պարանոցի վրա աստիճանաբար արգանդային օղ է ձևավորվում։

Ամբողջովին բացված օղի տրամագիծը պետք է 10-12սմ լինի, որպեսզի կինն սկսի ճիգ գործադրել։ Այդպես, սակայն, լինում է տեսականում։ Գործնականում երբեմն ճիգերն սկսվում են նախքան պարանոցի ամբողջովին բացվելը։ Երբ կինը չի լսում բժշկին և սկսում է ճիգ գործադրել ժամանակից շուտ, արգանդի պարանոցը բարձր ճնշմամբ պատռվում է։

Կարդացեք՝ Որքա՞ն է տևում ծննդաբերությունը

Հենց այդպիսի իրավիճակն է հաճախ դառնում պատռվածքի պատճառ, ուստի պետք է լսել բժշկի հրահանգները և կատարել։ Արդյո՞ք այդ հանգամանքը միակ պատճառն է։

Պատճառները

Արգանդի պարանոցի պատռվածքի պատճառները մի քանիսն են։ Սովորաբար այդ խնդրին բախվում են առաջնածին կանայք։ Պատռվածքն ունենում է ծանրության տարբեր աստիճաններ (բժիշկներն առանձնացնում են երեքը), լինում է կամածին և ոչ կամածին՝ առաջացած վիրաբուժական միջամտության հետևանքով։ Պատճառներից են՝

  • ուշ ծննդաբերությունը,
  • արգանդի պարանոցի թույլ առաձգականություն, 
  • խոշոր պտուղ, 
  • նախկինում տարած վիրահատության սպի,
  • արագընթաց ծննդաբերություն և այլն։

Հետևանքները

Հետևանքները կախված են պատռվածքի ծանրության աստիճանից։ Ախտորոշումը դյուրին է, որովհետև սովորաբար արնահոսություն է սկսվում, բացի այդ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բժիշկները հետազոտում են կնոջը, հատուկ հայելիների միջոցով պարզում հետծննդաբերական պաթոլոգիաների առկայությունը։

Պատռվածքը կարվում է։ Կարերը հատուկ խնամք չեն պահանջում, բացի հիգիենայի սովորական կանոնների պահպանումից և մի քանի շաբաթ սեռական հարաբերությունից ձեռնպահ մնալուց։

Պատռվածքը չնկատելու և չկարելու կամ սխալ կարելու հետևանքով հնարավոր է, որ բորբոքումներ առաջանան, իսկ եթե վերքը սխալ ապաքինվի, կարող է ազդել հետագայում ծննդաբերեու վրա՝ առաջացնելով բարդություններ։

Կրդացեք՝ Ինչպես վարվել ծննդաբերության ընթացքում

Այս բարդությունից հնարավոր է հեշտությամբ խուսափել, եթե ծննդաբերության ընթացքում ուշադրությամբ լսեք բժշկին և կատարեք նրա բոլոր ցուցումները։ Այդ դեպքում և՛ ծննդաբերությունն արագ կավարտվի, և՛ բարդություններ չեն առաջանա ոչ ընթացքում, ոչ էլ հետագայում։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ