Որքա՞ն է տևում ծննդաբերությունը

Որքա՞ն է տևում ծննդաբերությունը

Ապագա բոլոր մայրերին հետաքրքրում է ծննդաբերության տևողությունը։ Հաճախ նրանք այդ մասին հարցնում են իրենց ընկերուհիներին, իսկ նրանք էլ ուրախությամբ կիսում են ունեցած փորձը՝ պատմելով իրենց պատմությունը։ Պետք է, սակայն, չմոռանալ, որ ծննդաբերության տևողությունը ամեն կնոջ համար տարբեր է։

Նախկինում համարվում էր, որ ծննդաբերությունը չպետք է տևի 24 ժամից ավել, սակայն այսօր այդ ժամանակահատվածն զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 18 ժամի։ Այնուամենայնիվ այդ ժամանակահատվածն էլ բժիշկները շատ են համարում։

Կարդացեք՝ Ինչպե՞ս վարվել ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության տևողությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Պետք է ուշադրություն դարձնել առաջին ծննդաբերությունն է, թե կրկնվում է։ Առաջնածին կնոջ դեպքում ծննդաբերությունը սովորաբար տևում է 10-12 ժամ, իսկ երկրորդ, երրորդ ծննդաբերությունը՝ 7-8 ժամ։

Կանոնավոր կծկանքները ծննդաբերության նախանշանն է։ Երբ դրանք կանոնավորվեն, կարելի է պահել ժամանակը, իսկ ավարտը կլինի երեխայի ծնունդը։ Հաճախ ծննդաբերությունն արագ է ընթանում՝ տևելով 4-6 ժամ (կրկնակի կարճ կրկնվող ծննդաբերության դեպքում), երբեմն էլ 1 ժամ։ 18 ժամից երկար տևող ծննդաբերությունը համարվում է երկարաձգված։

Ծննդաբերությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի՝

  • արգանդի պարանոցի բացվելու փուլ, 
  • ճիգերի փուլ, որը բնորոշվում է երեխայի ծնունդով, 
  • հետծննդաբերական շրջան։

Առաջին փուլն ամենաերկարատևն է։ Արգանդի մկանների կրճատման հաշվին պարանոցը բացվում է։ Երբեմն կինը չի էլ զգում, որ կծկանքն սկսվել է, քանի որ սկզբում այն թույլ է լինում և կրկնվում 30-40ր անց։

Երկրորդ փուլը տևում է ընդամենը 40-60ր առաջնածին կանանց դեպքում, կրկնածին կանանց դեպքում՝ կրկնակի քիչ։

Ո՞րն է երկարաձգված ծննդաբերության վտանգը

Եթե կինը երկար ժամանակ չի կարողանում ծննդաբերել, նրա օրգանիզմը հյուծվում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Բացի այդ, երբ պտղաջուրն արդեն արտահոսել է, իսկ երեխան չի ծնվում, մեծանում է պտղի ինֆեկցման վտանգը։

Եթե երեխայի պորտալարը փաթաթվել է պարանոցին, հիպոքսիա է առաջանում, ինչը կարող է սպառնալ երեխայի առողջությանը։

Արագ ծննդաբերությունը և հետևանքները

Շատ արագ ընթացքող ծննդաբերության դեպքում հնարավոր է, որ տարատեսակ բարդություններ առաջանան ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։ Կարող է հանգեցնել արգանդի պատռվածքի, նորածնի վնասվածքների և այլն։

Ծննդաբերության խթանում

Եթե հղիությունը 41 շաբաթական է, սակայն ծննդաբերությունը չի սկսվում, հարկավոր է արհեստականորեն խթանել այն։

views 105305
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ