Ինչպե՞ս վարվել ծննդաբերության ընթացքում

Ինչպե՞ս վարվել  ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերությունը բոլորս պատկերացնում ենք որպես մի շատ ցավոտ գործընթաց։ Այո, ցավոտ է, և այդ բնական է։ Կինը պետք է բժիշկների հետ օգնի իր փոքրիկին լույս աշխարհ գալ։

Ծննդաբերոթյան ընթացքում ճիշտ վարքը ենթադրում է, որ կինը, հաշվի առնելով պահի կարևորությունը, պետք է չկորցնի զգոնությունը, ինչի համար շատ կարևոր է մի շարք հմտությունների յուրացումը՝ շնչառության ճիշտ կառավարման, դիրքերի ընդունման հմտություններ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր գործողությունների կատարում։

Կարդացեք՝ Ծննդաբերական ցավ․ ինչպե՞ս մեղմել 

Ներքոնշյալ պայմանների բավարարումը կօգնի նվազեցնել հավանական բարդությունների առաջացման վտանգը։

Առաջին հերթին հարկավոր է լսել բժիշկների ցուցումները և անել այն ամենը, ինչ նրանք ասում են։ Ցանկալի է փորձել չբղավել ծննդաբերության ընթացքում, այն ոչ մի կերպ չի մեղմի դրությունը։ Դրա փոխարեն փորձեք զսպել, խորը շունչ քաշեք քթով և արտաշնչեք բերանով։ Փորձեք ճիշտ շնչել․ քթով ներշնչելու և բերանով արտաշնչելու տեխնիկայի գրագետ յուրացումը կօգնի երեխային արագ անցնել ծննդաբերական ուղով։ Օդը պետք է ազատ անցնի թոքերի մեջ և ազատ էլ դուրս գա այնտեղից։ Չի կարելի ներշնչել ընդհատումներով և արտաշնչել ջանք գործադրելով։ Շնչառությունը պետք է մակերեսային լինի, ներշնչման տևողությունը պետք է հավասար լինի արտաշնչման տևողությանը։

Ծննդաբերական ցավի ընթաքում օգտակար է լինում քայլելը։ Եթե բժիշկները թույլ տան, քայլեք հիվանդասենյակում, եթե շատ ծանր է, գոնե կանգնեք։ Ուղղահայաց դիրքը նաև նպաստում է արգանդի պարանոցի բացվելուն։ Բազմոցին կամ մեկ այլ առարկային հենվելու դեպքում բացվելու ցավն ավելի քիչ կլինի։ Ցավը մեղմելուն կօգնի նաև կողքի պառկած դիրքը։ Ցանկալի չէ նստելը, քանի որ այդ ժամանակ երեխայի գլուխն իջած է լինում կոնքի մոտ, և մեծ ճնշում է ընկնում նրա վրա։ Օգտակար է նաև ինքնամերսումը․ ափի մեղմ շարժումներով շոյեք որովայնը՝ սկսելով գագաթից և շարժվելով դեպի կողային հատված։ Բացի այս հարկավոր է հետևել ցավի պարբերականությանը և տևողությունը։ Այդպես անցնում է ծննդաբերության առաջին փուլը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Երկրորդ փուլ

Սկսվում են կծկանքները, որոնց ընթացքում ուղիղ աղու վրա ճնշում է զգացվում։ Ճիգը նման է դեֆեկացիային։ Ճիգ գործադրելու ընթացքում հարկավոր է ուշադիր լսել մանկաբարձին։ Ցավի աստճանը մի շարք առումներով կախված է ծննդկանի դիրքից և հրահանգների ճիշտ կատարումից։ Եթե ծննդաբերությունն ընթանում է ծննդաբերական աթոռի վրա, պետք է երկու ձեռքով բռնել կողային բռնակներից, խորը ներշնչել, պահել շնչառությունը և ճիգ չգործադրել։ Դա կօգնի ուժգնացնել կծկանքը։ Այնուհետև թուլացեք, շնչեք հանգիստ, խորը՝ չընդհատելով շնչառությունը։ Ցավն ուժգնանում է, երբ երեխայի գլխուխը անցնում է կոնքով։ Իսկ գլուխը ծնվելիս մանկաբարձը համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի խուսափի շեքի հյուսվածքների պատռվածքներից։

Երրորդ փուլ

Երրորդ փուլում դուրս է գալիս ընկերքը։ Նորածնին դնում են մոր կրծքին։

Մի խորհուրդ․ փորձեք ծննդաբերությունից գոնե մեկ ամիս առաջ դրական տրամադրվել ծննդաբերության հանդեպ։ Հիշեք, որ տարբեր կանայք ցավի տարբեր շեմ են ունենում, և հնարավոր է, որ դուք այնքան մեծ ցավ չզգաք, որքան նկարագրում են ձեր մտերիմները։ Մի վախեցեք, մի լսեք ավելորդ ինֆորմացիա և իմացեք, որ ցավն արագ մոռացվում է, երբ տեսնում եք ձեր փոքրիկին։

 

Աղբյուրը

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար