Կրծքի ցավը հղիության ընթացքում

Կրծքի ցավը հղիության ընթացքում

Հղիանալուն պես կնոջ կուրծքն զգալի փոփոխությունների է ենթարկվում։ Իգական սեռական հորմոնների մակարդակը շեշտակի բարձրանում է։ Այդ հանգամանքով և հղիության հորմոնի՝ խորիոնային գոնադոտրոպինի ազդեցությամբ պայմանավորված կուրծքն սկսում է մեծանալ, ծանրանալ, ուռչել։ Արյան մատակարարումը մեծանում է, երբեմն նկատվում է «երակային ցանց»։

Նկատվում է նաև պտուկների փքվածություն և գույնի մգացում, երբեմն էլ կաթնախեժի արտահոսք։ Կուրծքը կամ էլ միայն պտուկներն զգայուն և ցավոտ են դառնում։ Այդ ամենը բնական է և պետք չէ անհանգստանալ․ կուրծքը նախապատրաստվում է ապագայում երեխայի կերակրմանը։ Բացի այդ, այդ շրջանում կատարվող բոլոր փոփոխությունները յուրահատուկ կերպով զարգացնում են կաթնագեղձերը, ինչը կատարվում է բացառապես հղիության ընթացքում։ Կանայք, ովքեր հղիացել և ծննդաբերել են, ապագայում ավելի քիչ են հակված լինում կաթնագեղձի ուռուցքային հիվանդությունների։

Վերոնշյալ փոփոխությունները խիստ անհատական բնույթ են կրում և տարբեր կերպ են արտահայտվում տարբեր կանանց դեպքում։ Ոմանք այրոց են զգում պտուկներում, ոմանց պտուկների գույնը միայն մգանում է, ոմանց կուրծքն էլ գերզգայուն է դառնում։ Որոշ կանայք ցավ են զգում միայն կրծքին դիպչելիս կամ այն սեղմելիս։ Շատերին այդ զգացողությունները հիշեցնում են մոտալուտ դաշտանը։ Ոմանք էլ կրծքի ոչ մի ակնհայտ փոփոխություն էլ չեն զգում։

Սովորաբար կրծքի շրջանում բոլոր տհաճ զգացողությունները և ցավն սկսում են թուլանալ 10-12-րդ շաբաթում։

Ինչպե՞ս մեղմել կրծքի ցավը

Ամենակարևորը հարմարավետ և ճիշտ ընտրված ներքնազգեստն է։ Կրծքկալը պետք է լինի հարմար, լայն թասակներով և առանց մետաղական մասերի, չպետք է սեղմի կուրծքը և տրորի պտուկները, կարված լինի անպայման բնական կտորից և զերծ լինի ավելորդ դեկորատիվ կարերից։ Այդ ամենով հանդերձ պետք է բարձրացնի և վեր պահի կուրծքը, որպեսզի արյան շրջանառությունը լավանա։ Ավելի լավ է գնել հենց հղի կանանց համար նախատեսված հատուկ կրծքկալներ, որոնք հետագայում պետք կգան նաև կերակրման շրջանում։

Եթե պտուկները գերզգայուն են և արձագանքում են ցանկացած գրգռիչի, ապա փորձեք գիշերը չհանել կրծքկալը։

Կաթնախեժի արտահոսքի դեպքում դեղատնից հարկավոր է հատուկ բարձիկ-ներդիրներ գնել, որոնք կներծծեն այն։

Հարկավոր է ամեն օր գոլ ջրով լվանալ կուրծքը կամ սրբել թաց սրբիչով։ Այդ հատվածում է պետք չէ օճառ կամ այլ միջոցներ օգտագործել, քանի որ դրանք կչորացնեն մաշկը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս խնամել կուրծքը հղիության ընթացքում

Երրորդ եռամսյակից սկսած կարելի է կոփել կուրծքը, ինչը նաև լակտացիոն մաստիտի կանխարգելման լավ միջոց է։ Օդային վաննա ընդունեք, տաք և սառը ջրի հերթագայությամբ լվացեք կուրծքը կամ սրբեք թրջած սրբիչով։

Պարզ ֆիզիկական վարժությունները կամրապնդեն մկանները՝ նպաստելով նաև արյան լավ շրջանառությանը։

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում