Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Բեղմնավորման պահից սկսած կնոջ օրգանիզմում բազմաբնույթ փոփոխություններ են կատարվում: Ներքին օրգանները և համակարգերը, արտաքին տեսքը և հուզական վիճակը ենթարկվում են այդ փոփոխություններին: Չնայած այդ շրջանում ուշադրության կենտրոնում հիմնականում որովայնն է լինում, սակայն հենց այն է հաճախ դառնում մարմնի տարբեր մասերի, ինչպես նաև ողնաշարի ու մեջքի ցավի պատճառ:

Մեջքի ցավի պատճառները

Հորմոնային փոփոխություններ և մկանների ձգվածություն: Ռելաքսին հորմոնի ազդեցությամբ կոնքի անշարժ հոդերը և միջողնային կապերն սկսում են թուլանալ և ընդլայնվել: Այդպիսով օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը: Ցավոք այդ պրոցեսները կոնքի և մեջքի հատվածում ցավ են առաջացնում, սակայն սովորաբար անցնում են հղիության 20-րդ շաբաթում: Միաժամանակ պտղի աճի հետևանքով ձգվում և թուլանում են նաև որովայնի մկանները: Այդ պատճառով էլ մեջքի մկաններն սկսում են աշխատել երկուսի համար, ինչն իր հերթին ցավ է առաջացնում:

Հավասարակշռության խանգարում: Որքան ժամկետը մեծանում է, այնքան հղի կնոջ մարմնի ծանրության կենտրոնը հակվում է առաջ, ինչն առաջացնում է մեջքի մկանների լարվածություն:

Սխալ կեցվածք: Ծանրության կենտրոնի փոփոխությունը փոխհատուցելու նպատակով կինն ակամայից սկսում է որովայնն առաջ պահել՝ ուսերը հետ տանելով: Այդ դիրքում ողնաշարն ստիպված է լինում թեքվել՝ կրկին ցավ առաջացնելով:

Արգանդի մեծացում: Արգանդը մեծանալով սկսում է ճնշել ողնաշարի հատվածի նյարդային վերջավորությունները և հոդերը, ինչը հատկապես զգացվում է ուշ ժամկետներում պառկած դիրքի դեպքում:

Մարմնի զանգվածի ավելացումը (8-15կգ) մեծ ճնշում է գործադրում գոտկատեղի և ոտքերի վրա:

Երկար կանգնած կամ նստած մնալը ևս ճնշում է օրգանիզմին, ինչն էլ արձագանքում է դրանց մեջքի պատասխան ցավով:

Բարձրակրունկ կոշիկները մեծացնում են ողնաշարի լարվածությունը, ուստի ավելի լավ է հղիության շրջանում ազատվել դրանցից:

Հենաշարժողական համակարգի խնդիրները, որոնք կինն ունեցել է նախկինում, ամենայն հավանականությամբ գոտկատեղի ցավ կառաջացնեն նաև հղիության շրջանում: Ողնաշարի ծռվածությունը, ռադիկուլիտը, օստեոխոնդրոզը, կոնքազդրային մկանների թույլ զարգացվածությունը հղի կնոջը դասում են ռիսկային խմբին և պահանջում բժշկական մշտական վերահսկողություն:

Կարդացեք՝ Գլխացավը հղիության շրջանում

Սովորաբար մեջքի ցավն ի հայտ է գալիս հղիության երկրորդ եռամսյակում, այսինքն՝ հինգերորդ ամսից սկսած, չնայած որ հնարավոր է և ավելի շուտ: Առաջին հերթին դա վերաբերում է այն կանանց, ովքեր ստիպված են լինում ամբողջ աշխատանքային օրն անցկացնել նստած դիրքում: Այդպիսի ցավը բութ է լինում, նվվացող և վեր կենալիս սաստկացող:

Նախքան ծննդաբերությունը ցավը կարող է ուժեղանալ, քանի որ երեխայի գլուխն սկսում է ճնշել ողնաշարի ներքին հատվածը: Նախածննդաբերական ցավը շատ բնորոշ է. որովայնի պատը հանկարծ լարվում է և շոշափելիս ավելի կոշտ լինում, քան սովորաբար: Այդ երևույթը հաճախ առաջանում է, երբ ֆիզիկական ջանք եք ներդնում, օրգազմ եք ապրում կամ հուզվում եք երբեմն անգամ առանց տեսանելի պատճառի: Եթե հետագայում որովայնը կրկին փափկում է, ապա անհանգստանալու պատճառ չկա:

Հղիության շրջանում մեջքի ցավը հազվադեպ է դեղորայքային բուժում պահանջում: Նման դեպքերում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…