Հղի կինը միշտ ճի՞շտ է

Հղի կինը միշտ ճի՞շտ է

Հղիության շրջանում կինը փոխվում է։ Այն անդրադառնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական վիճակի վրա։ Ապագա մայրն սկսում է նորովի ընկալել աշխարհն ու իրեն։

Սրված ինտուիցիա

Հղիության շրջանում կինն սկսում է ավելի լավ զգալ և հասկանալ սեփական օրգանիզմի պահանջմունքերը։ Անգամ գիշերվա կեսին հնչած «ապխտած ձկով պաղպաղակ եմ ուզում» արտահայտությունը կարևոր ինֆորմացիա է կրում։ Այդ կերպ օրգանիզմը փորձում է հուշել, որ ինչ-որ վիտամինների և հանքանյութերի պակաս ունի, իսկ իր «հիշողության» մեջ այդ նյութերը զուգորդվում են հենց ապխտած ձկան ու պաղպաղակի հետ։

Հոտերի և համերի հանդեպ զզվանքը կարող է երեխայի առողջությանը սպառնացող վտանգի ազդանշան լինել։ Ինչ-որ տեղ գնալու, մարդկանց հանդիպելու ցանկության բացակայությունը ենթագիտակցության մակարդակում կարող է զգուշացնել սպառնացող հոգնածության կամ հուզական սթրեսի մասին։

Մի խոսքով՝ եթե հղի կինը չի ցանկանում որևէ բան, ապա ամենայն հավանականությամբ նա ճիշտ է իր զգացողություններում։ Սա, սակայն, չի նշանակում, որ մտերիմները պետք է տրվեն ամեն քմահաճույքի, քանի որ որոշ ցանկություններ կարող են ոչ միայն տարօրինակ լինել, այլև վտանգավոր։ 

Դյուրազգացություն

Հղիության շրջանում կինն ավելի զգայուն է դառնում։ Այն օգնում է նրան կապ հաստատել երեխայի հետ, սակայն միևնույն ժամանակ հանգեցնում է տրամադրության անսպասելի փոփոխությունների, զայրույթի բռնկման կամ անհիմն լացի։ Այս հարցում հղի կնոջն անհրաժեշտ է մտերիմների աջակցությունն ու բարյացակամ վերաբերմունքը։ Մի բան է, սակայն, անգիտակցաբար արարքը, մեկ այլ բան է, երբ կինը, օգտվելով իր վիճակից, սկսում է ամեն բանին խիստ հուզականորեն արձագանքել՝ ձգտելով, որ մտերիմները համաձայեն իր հետ բոլոր հարցերում։ Սա ոչ մի լավ բանի չի բերի։ Հուզական լարվածությունը կաճի և մի օր կհասնի գագաթնակետին՝ հանգեցնելով մտերիմների հետ վեճերի ու թշնամանքի։

Կենտրոնացվածություն սեփական անձի վրա

Հնարավոր է թվա, թե կինն առանձնացել է շրջապատող աշխարհից և կենտրոնացել է միայն իր ու իր պահանջմունքների վրա։ Երբեմն իսկապես այդպես է։ Բացատրվում է այն բանով, որ կինն սկսում է լսել իր մարմնին և իր երեխային, ինչի արդյունքում իր օրգանիզմի սահմաններից դուրս խնդիրներն աննշան են թվում, և լուծումները հետաձգվում են։ Առաջին տեղում երեխան է, իսկ մտերիմների, անգամ ամուսնու պահանջմունքները մղվում են երկրորդ պլան։

Հղի կինն առանձնահատուկ վերաբերմունք է ակնկալում շրջապատի մարդկանցից, սակայն հաճախ իրեն չհասկացված է զգում։ Ոմանք կարծում են, որ հղիությունը դեռևս վարքը փոխելու պատճառ չէ և կինը պետք է շարունակի ապրել այնպես, ինչպես նախկինում․ չէ՞ որ հղիությունը հիվանդություն չէ։ Սա մասամբ ճիշտ է։ Ուրիշներն էլ, չիմանալով հղի կնոջ հետ վարվելու ճիշտ ձևը, կամ խուսափում են նրանից, կամ էլ սկսում են տարատեսակ նշաններից ու ասեկոսեներից խոսել՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն բաներին, որոնք իբրև թե արգելվում է հղիներին։ Ճիշտ կլինի լսել հղի կնոջը և աջակցել նրան։ Այն կօգնի ավելի լավ հասկանալ նրա պահանջմունքները և օգնել նրան հաղթահարել փոփոխությունների հետևանքները։

Հղի կինն իր հերթին պետք է հիշի, որ տիեզերքի կենտրոնը չէ։ Միգուցե թվա, թե նոր կարգավիճակն առանձնահատուկ է դարձնում, սակայն բոլորովին այդպես չէ։ Չի կարելի կենտրոնանալ միայն սեփական անձի վրա և անտեսել մյուսներին։ Դրանով հնարավոր է քայքայել հարաբերությունները, որ հետագայում դժվար կլինի վերականգնել։ Հիշեք, որ ցանկացած իրավիճակում ճիշտ լուծումը փոխզիջումն է։

Հղիությունը հիվանդություն չէ

Հաճախ կինը, իմանալով հղիության մասին, իրեն վերածում է «ճենապակյա բաժակի»։ Պատճառները տարբեր են, սակայն հիմնականում այդպիսի պահվածքը հոգեբանական հիմք է ունենում․ ոմանք ցանկանում են իմաստավորել իրենց կարևորությունը, իսկ ոմանք էլ վախենում են վնասել երեխային։ Արդյունքում ի հայտ են գալիս չհիմնավորված բազմաթիվ արգելքներ, ընդհուպ մինչև սնոտիապաշտական նշանների կարևորում։ Այդպիսի իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում, երբեմն նաև հոգեբանի միջամտություն։ Ամեն բան, սակայն, կախված է հղի կնոջից, ով պետք է գիտակցի, որ նրա նոր կարգավիճակը ամենաերջանիկ շրջանն է, որը պետք է վայելել։ Փոփոխություններ, այո, կան, օրինակ չի կարելի զբաղվել ակտիվ սպորտով, օրգանիզմն ավելի շատ հանգիստ է պահանջում, սակայն մնացած հարցերում կյանքը չի փոխվում և պետք չէ տարաբնույթ արգելքներ դնել։ Կասկածների դեպքում ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։

Հղի կինը միշտ ճի՞շտ է

Դժվար է ասել։ Բոլոր դեպքերում պետք չէ վիճել հղի կնոջ հետ՝ հասկանալով, որ նա ղեկավարվում է հորմոններով և օրգանիզմի պահանջմունքներով։ Նա էլ իր հերթին պետք է հասկանա, որ հղիությունն իրեն առանձնահատուկ չի դարձնում, և ինքն էլ պետք է հաշվի առնի ու չչարաշահի մտերիմների վերաբերմունքը, եթե ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար