Ի՞նչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում

Ի՞նչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում

Լինում են դեպքեր, երբ կերակրող մայրերը նկատում են, որ երբեմն փոքրիկը շփոթված կամ անհարմար է զգում կաթ ուտելիս։ Հնարավոր է, որ պատճառը լինի մայրիկի կերած որոշակի մթերքները: Անհրաժեշտ է որոշ ժամանակ հրաժարվել այն մթերքից, որոնք ձեր կարծիքով աաջացնում են այդ ռեակցիան: Սովորաբար զգուշություն են պահանջում հետևյալները՝

  • շոկոլադ,
  • համեմունքներ (դարչին, սխտոր, կծու պղպեղ),
  • ցիտրուսային մրգեր և հյութեր՝ նարինջ, կիտրոն, լայմ, թուրինջ,
  • ելակ, կիվի, անանաս,
  • սոխ, կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի,վարունգ, պղպեղներ,
  • լաքսատիվ ազդեցությամբ մրգեր՝ սալոր, բալ:

Կոֆեին

Օրական մեկ բաժակ սուրճ խմելը խնդիր չէ, սակայն կոֆեինի չարաշահումն առաջացնում է երեխայի անհանգստություն և քնի խանգարում: Հիշեք, որ կոֆեին պարունակվում է որոշ ըմպելիքներում, թեյերում և դեղահաբերում:

Եթե երեխան ունի ալերգիկ ռեակցիաներ (էկզեմա, փորլուծություն և այլն), դրանք հնարավոր է լինեն ինչպես իր կերած հավելյալ սնունդից, կամ մայրիկի կերած սննդից, այնպես էլ օճառից, հիգիենիկ այլ պարագաներից: Բացահայտելու համար հարկավոր է խիստ ուշադիր լինել և բացառման կարգով գտնել պատճառը:

Խորհուրդ չի տրվում կասկածի դեպքում շատ մթերքներ կտրուկ հեռացնել սննդակարգից, քանի որ հնարավոր է այդ դեպքում չստանաք անհրաժեշտ սննդանյութերը, և երեխան էլ զրկվի դրանցից: Այդ դեպքում դիմեք սննդաբանի խորհրդատվության:

Կեղծ հղիության նշանները

Կեղծ հղիության նշանները

Հղիության բոլոր նշաններն առկա են, իսկ ՈւՁՀ մասնագետը հետազոտությունից հետո հայտնում է, որ պտղաձուն բացակայում է։ Տարօրինա՞կ է։ Գուցե, բայց բժշկությանն այդպիսի դեպքեր հայտնի են։ Այդ կոչվում է կեղծ հղիություն․․․․

Կրծքի կաթի պահպանումը

Կրծքի կաթի պահպանումը

Որքա՞ն ժամանակ է հնարավոր սենյակային ջերմաստիճանում պահել կրծքի կաթը։ Կարելի՞ է այն սառնարանում պահել...

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին․․․

Օրգազմը հղիության դեպքում

Օրգազմը հղիության դեպքում

Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել...