Բազմապտուղ հղիություն

Բազմապտուղ հղիություն

Բազմապտուղ է կոչվում այն հղիությունը, երբ ապագա մայրիկի արգանդում զարգանում է մեկից ավել պտուղ, հիմնականում երկվորյակ: Այս երեխաները կարող են լինել միևնույն կամ տարբեր ձվաբջիջներից: Համապատասխանաբար նրանք անվանվում են միաձվանի և երկձվանի: Կխոսենք այդպիսի երկվորյակների մասին, թեև նշվածները ճիշտ են թե եռյակների, և թե ավել պտուղների դեպքում:

Եթե երկվորյակները միաձվանի են, ապա՝

  • նրանք երկուսն էլ նույն սեռը կունենան,
  • նրանք կունենան միևնույն արյան խումբը,
  • ամենայն հավանականությամբ նրանք կունենան նման մարմնակազմություն, մաշկի, մազերի նույն գույն, թեև պարտադիր չէ, որ ամբողջովին նման լինեն:

Տարբեր ձվաբջիջներից զարգացող երեխաները կոչվում են երկձվանի (տարաձվանի): Այս դեպքում տարբեր սերմնաբջիջներից բեղմնավորվում է մեկից ավել ձվաբջիջ: Եթե ընտանիքում եղել են տարաձվանի երկվորյակներ, ապա հավանականությունը մեծ է, որ ձեր դեպքում էլ այդպես կլինի:

Եթե երկվորյակները տարաձվանի են, ապա՝

  • ինչպես նույն, այնպես էլ տարբեր սեռի կլինեն,
  • կունենան նույն կամ տարբեր արյան խումբ,
  • սովորաբար տարբեր տեսք են ունենում, նման են ինչպես մի քանի տարվա տարբերությամբ ծնված սովորական քույրն ու եղբայրը:

Բեղմնախթանիչ դեղեր ընդունելու և ԱՄԲ-ի դեպքում մեծանում է բազմապտուղ հղիության հավանականությունը: Բեղմնախթանիչ դեղերը նպաստում են մի քանի ձվաբջջի առաջացմանը: Սա նշանակում է, որ հավանականությունը մեծ է, որ մեկից ավելի ձվաբջիջ կբեղմնավորվի, իսկ ԱՄԲ-ի դեպքում բժիշկը մի քանի բեղմնավորված ձվաբջիջ է տեղադրում արգանդում, որպեսզի դրանցից որևէ մեկով հղիություն զարգանա: Այս դեպքում էլ, սակայն, հնարավոր է, որ բոլոր ձվաբջիջներն էլ զարգանան և բազմապտուղ հղիություն սկսվի:

Բազմապտուղ հղիութան հավանականությունը մեծանում է նաև, եթե՝

  • կնոջ տարիքը 35-ից բարձր է,
  • կնոջ մայրիկի ազգում եղել է բազմապտուղ հղիության դեպք,
  • կինն արդեն ունեցել է նման հղիություն,
  • վերջերս է դադարեցրել բեղմնականխիչ դեղորայքի ընդունումը:

Բազմապտուղ հղիության վտանգները

Ցանկացած դեպքում հղիության ընթացքում հնարավոր է բարդություններ առաջանան, իսկ դրա վտանգը կարելի է ասել կրկնապատկվում է բազմապտուղ հղիության պարագայում: Ավելի մեծ է հետևյալ բարդությունների առաջացման հավանականությունը՝

  • խնդիրներ, որոնք բարձրացնում են արյան ճնշումը (պրեէկլամպսիա),
  • գեստացիոն կամ հղիության դիաբետ,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • մեկ կամ երկու պտղի վիժում,
  • երեխաների բնածին արատներ, որոնց պատճառը գեների կամ քրոմոսոմների շեղումներն են: Ժառանգական խանգարումներն ավելի հավանական են բազմապտուղ հղիության դեպքում:

Բազմապտուղ հղիությունն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Բժիշկը նշանակում է հաճախակի այցեր, որպեսզի համոզված լինի, որ պտուղների զարգացումը բնական է ընթանում: Յուրաքանչյուր այցի ժամանակ կատարում է ֆիզիկական զննում, ուլտրաձայնային հետազոտություն, զարկերակային ճնշման ստուգում, ինչպես նաև արյան և մեզի հետազոտություններ: Ավելի լավ է խնդիրները հայտնաբերել վաղ շրջանում և բուժել:

Բազմապտուղ հղիությունը գուցե կրկնակի անհանգստության պատճառ լինի ապագա մայրիկի համար, սակայն վախենալ պետք չէ: Առողջ երեխաներ լույս աշխարհ բերելու համար անհրաժեշտ է, որ նա ինքն առողջ լինի: Հղիության ընթացքում անհրաժեշտ է՝

  • բաց չթողնել մակնաբարձ-գինեկոլոգի այցերը,
  • օգտագործել առողջ սնունդ՝ հարուստ կալորիաներով և ֆոլաթթվով, երկաթով, կալցիումով,
  • չծխել, չօգտագործել ալկոհոլ, թմրանյութեր,
  • խուսափել կոֆեինից,
  • առանց բժշկի նշանակման չօգտագործել դեղորայք, վիտամիններ կամ խոտաբույսեր,
  • խորհրդակցել բժշկի հետ թույլատրելի ֆիզիկական ակտիվության վերաբերյալ,
  • հաճախ հանգստանալ:

Երեխաների ծնունդից հետո հավանաբար գերհոգնածություն կզգացվի: Պետք չէ անհանգստանալ, որ չեք հասցնի նրանց խնամել: Կարելի է դիմել ընտանիքի անդամների կամ ընկերների օգնությանը: 

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ