Ֆոլաթթվի ավելցուկ կամ գերդոզավորում

16.12.201410067

Ֆոլաթթուն այն վիտամիններից է, որ կարելի է ընդունել անսահմանափակ քանակությամբ և առանց հետևանքների: Ֆոլաթթվի ավելցուկը ֆանտաստիկայի ժանրից է. հնարավոր չէ այնքան կանաչեղեն ուտել, որ հիպերվիտամինոզ առաջանա: Բացի այդ В9 վիտամինը թունավոր չէ, այն չի կարող կուտակվել օրգանզմում: Նրա ավելցուկը, որը չի օգտագործվել արյունաստեղծման, բջիջների թարմացման և այլ կարիքների համար, դուրս է գալիս օրգանիզմից՝ ապահովելով մեր ամենօրյա պահանջը, որ կրկին պետք է լրացվի:

В9 սինթետիկ վիտամինային դեղորայքի մեծաքանակ ընդունման դեպքում երեխաները մարսողության խանգարումներ են ունենում, իսկ մեծահասակները դրա հետ մեկտեղ նաև քնի խանգարումներ:

Ֆոլաթթվի գերդոզավորում հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդունածը հարյուրավոր անգամ գերազանցի օրական պահանջը: Մեծահասակի համար դա մոտավորապես 30 հաբն է մեկ օրվա ընթացքում: Հղիության ընթացքում այդքան մեծ չափաբաժնով В9 վիտամինի երկարատև օգտագործումը կարող է սպառնալ և՛ մորը, և՛ երեխային, քանի որ արյան մեջ նվազում է В12 վիտամինի քանակը, իսկ դա ուղղակիորեն կարող է հանգեցնել սակավարյունության, ստամոքսաղիքային տրակտի խանգարումների, երիկամների աշխատանքի փոփոխության և այլ խնդիրների: Սա հնարավոր է երեք և ավել ամիս շարունակ ամեն օր սխալ դոզավորմամբ, օրինակ 10-15 մգ օգտագործելու դեպքում միայն: Սովորաբար բժիշկը նշանակում է օրը 1 մգ. մինչև 12 շաբաթեկան հղիությունը: Թրոմբոֆիլիաների կամ այլ խնդիրների դեպքում 4-6 մգ.:

Հղի կնոջ արյան պլազմայում В9 վիտամինի կայուն բարձր մակարդակի դեպքում երեխաները մեկ ու կես անգամ հաճախ են ծնվում ասթմատիկ հիվանդությունների և ալերգիաների հակվածությամբ: Այդուհանդերձ ֆոլաթթվի պահանջի աննշան մեծացումը վտանգավոր չէ անգամ հղիության ընթացքում: Մի խոսքով՝ հնարավոր չէ պատահմամբ В9 վիտամինի գերդոզավորում ստանալ: