Երեխայի սեռը. աղջի՞կ, թե՞ տղա

Երեխայի սեռը. աղջի՞կ, թե՞ տղա

Իմանալով, որ հղի է՝ առաջին բանը, որի մասին սկսում է մտածել կինը, երեխայի սեռն է: Նա շարունակ փորձում է գուշակել աղջի՞կ լույս աշխարհ կգա, թե՞ տղա: Երեխայի սեռի վերաբերյալ կասկածներն ու տարաբնույթ ենթադրությունները հանգիստ չեն տալիս ապագա մայրիկին ամբողջ ինն ամիսների ընթացքում, չնայած որ արդի ժամանակներում երեխայի սեռի որոշումն այլևս խնդիր չէ:

Երեխայի սեռի որոշումն այսօր միանգամայն ընդունված և իրագործելի երևույթ է: Սեռը հնարավոր է պարզել՝ 12-15 շաբաթական հղիության շրջանում անցնելով ուլտրաձայնայնային հետազոտություն: Հենց այս շրջանում են պարզորոշ երևում երեխայի սեռային պատկանելությունը փաստող օրգանները: Լինում են սակայն դեպքեր, երբ բժիշկը դժվարանում է հստակ պատասխան տալ, այդ պատճառով էլ ավելի ճիշտ պատասխան հնարավոր կլինի ստանալ ՈւՁՀ-ի հաջորդող այցերի ընթացքում:

Երբեմն պատահում է նաև այնպես, որ կինը, գտնվելով ծննդարանում, դեռևս չգիտի, թե ինչ սեռի երեխա է լույս աշխարհ գալու: Պատճառները մի քանիսն են՝

  • Նա կանխամտածված չի ցանկացել իմանալ երեխայի սեռը՝ դրանով անակնկալ մատուցելով և՛ իրեն, և՛ ընտանիքի անդամներին:
  • ՈւՁՀ-ի ընթացքում երեխան մշտապես այնպիսի դիրքում է եղել, որ հնարավոր չի եղել պարզել սեռը:
  • Ապագա մայրիկը այս կամ այն պատճառներով չի կարողացել օգտվել երեխաի սեռի որոշման հնարավորություններից:

Արդյո՞ք երեխայի սեռը որոշելու համար կիրառվող ժամանակակից մեթոդիկաներն անսխալ են: Անխոս սխալմունքներ ևս լինում են, սակայն հազվադեպ: Ընդհանուր առմամբ այսօր երեխայի սեռը պարզելը դյուրին է և հուսալի:

views 160859
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը