Պատվաստանյութ պապիլլոմավիրուսի դեմ

23.07.20145903

Պապաիլլոմավիրոսով վարակման դեպքերի և որպես վարակի հետևանք արգանդի պարանոցի քաղցկեղից մահացությունների շատացումը բժիշկներին ստիպեց առավել ուշադիր լինել հիվանդության կանխարգելման հարցում: Մինչև վերջերս պապիլլոմավիրուսից պաշտպանվելու միակ միջոցը պահպանակի գրագետ օգտագործումն էր: Վերջինս բնականաբար նվազեցնում է վարակվելու վտանգը, սակայն չի բացառում այն: Իհարկե, սա ամենաարդյունավետ միջոցը չէ, սակայն ստեղծված անբարենպաստ իրավիճակից դուրս գալու միակ ելքն է:

Ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծվեց պապիլլոմավիրուսի դեմ հատուկ պատվաստանյութ, որը պաշտպանում է ոչ միայն վարակից, այլև նրա բացասական հետևանքներից, մասնավորապես արգանդի պարանոցի քաղցկեղից: Հետևաբար սա երկրորդ հակաքաղցկեղային պատվաստանյութն է (առաջինը հեպատիտ В-ի դեմ պատվաստանյութն է, որը կանխարգելում է լյարդի քաղցկեղը):

Կարդացեք՝ Պապիլլոմավիրուս․ հիվանդություն, որ կարող է հանգեցնել քաղցկեղի

Պապիլլոմավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկն այսօր Գարդասիլն է, որն ընդգրկված է մի շարք երկրների պատվաստումների օրացույցում: Շատ երկրներում էլ, չնայած որ այս պատվաստանյութը ներառված չէ պարտադիրների ցանկում, սակայն համարվում է անհատական պատվաստման համար ցանկալի պատվաստանյութերից մեկը:

Գարդասիլ պատվաստանյութը պարունակում է սպիտակուցներ՝ նման այն սպիտակուցներին, որոնք կազմում են պապիլլոմավիրուսի չորս տիպերը՝ 6-րդ, 11-րդ, 16-րդ և 18-րդ: Այդ սպիտակուցները սինթեզվում են խմելի խմորիչների միջոցով: Այս պատվաստանյութը լիովին անվտանգ է մարդու համար, քանի որ պարունակում է վարակի մասնիկներ:

Պապիլլոմավիրուսի պատվաստանյութը պաշտպանում է վարակի 4 տեսակներից՝ 6-րդից, 11-րդից, 16-րդից և 18-րդից: 6-րդ և 11-րդ տիպերը հիմնականում առաջացնում են կանդիլոմաներ, իսկ 16-րդ և 18-րդ տիպերը դառնում են սեռական անդամի, հեշտոցի և արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառ: Հարկ է նշել, որ այս պատվաստանյութը կանխարգելման միջոց է և ոչ թե բուժման, այդ պատճառով էլ այն չի կարող ազատել արդեն իսկ առկա վարակից, փոխարենը կարող է կանխել մարդու պապիլլոմայի վիրուսի այլ տիպերով վարակվելուց:

Պապիլլոմավիրուսի դեմ պատվաստման լավագույն ժամանակը նախքան սեռական կյանքով ապրելու շրջանն է: Դա կվերացնի ավելի հասուն տարիքում վարակվելու վտանգը:

Այսօր կա պատվաստման 2 սխեմա՝

  • հիմնական՝ ծնվելուց հետո 2 ամսականում և 6 ամսականում,
  • արագացված՝ ծնվելուց հետո 1 ամսականում և 3 ամսականում։

Կողմնակի ազդեցությունը

Գարդասիլ պատվաստանյութը գրեթե չի ունենում որևէ կողմնակի ներգործություն: Հազվադեպ հնարավոր է դիտվել ջերմության բարձրացում և կարճատև թուլություն: Առաջին 5 օրվա ընթացքում հնարավոր է, որ տեղային հակազդումներ առաջանան՝ մաշկի այտուցվածություն և կարմրություն: Հետպատվաստական բարդությունների դեպքեր դեռևս չեն արձանագրվել: 

Հակացուցումներն են՝

  • հիվանդության սրացման փուլ կամ որևէ քրոնիկական հիվանդության սրում,
  • պատվաստանյութերի բաղադրիչների նկատմամբ ալերգիա,
  • հղիություն:

Հարկավոր է հիշել, որ այս պատվաստանյութը պաշտպանում է մարդու պապիլլոմավիրուսի 4 տիպերից միայն և վարակի մյուս տեսակներով վարակման վտանգն այնուամենայնիվ պահպանվում է: