Պապիլոմաների հեռացումը Սուրգիտրոն սարքի օգնությամբ
Պապիլոման մաշկի կամ լորձաթաղանթի վրա առաջացած նորագոյացություններ են: Պապիլոմաների չափսերը կարող են մի քանի միլիմետրներից հասնել մինչև 2,5-3 սանտիմետրների: Մարդու մոտ պապիլոմա վիրուսը առաջացնում է հյուսվածքների անոմալ փոփոխոթյուններ:
Բժշկությանը հայտնի է պապիլոմա վիրուսի մի քանի տեսակներ.
- Տափակ գորտնուկներ.կարող են առաջանալ, եթե մարդը վարակվել է օրինակ` 16-րդ կամ 18-րդ տեսակի պապիլոմա վիրուսով:
- Սրածայր կանդիլոմաներ.կարող են առաջանալ, եթե մարդը վարակվել է օրինակ` 6-րդ կամ 11-րդ տեսակի պապիլոմա վիրուսով:
Բարձր օնկոգեն ռիսկ պարունակող տեսակները վտանգավոր են և արժանի են հատուկ ուշադրության: Նրանք կարող են առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ կամ դիսպլազիա: Ավելի անվտանգ են համարվում վիրուսի ցածր օնկոգեն ռիսկ պարունակող տիպերը օրինակ` 6-րդ կամ 11-րդ տեսակները:
Վիրուսը կարող երկար ժամանակ քնած մնալ լորձաթաղանթի կամ մաշկի հյուսվածքներում և ոչ մի ձևով իրեն չդրսեվորել:
Գոյություն ունեն բարորակ նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ (վիրաբուժական, լազերային, կրիոթերապիա և այլն),սակայն ամետարածված մեթոդներիծ մեկը համարվում է Սուրգիտրոն ռադիոալիքային սարքը:
Սուրգիտրոն սարքի առավելություները
Սուրգետրոնը հատուկ ռադիոալիքային սարք է, որի օգնությամբ առանց որևէ տրավմայի կարող ենք հեռացնել այնպիսի փափուկ հյուսվածքներ, ինչպիսինն են՝ խալերը, գորտնուկները, պապիլոմաները, կանդիլոմաները, ֆիբրոմաները և այլն:
Առավելությունները.
- Միջամտության կարճ տևողությունը
- Միջամտության ընթացքում առողջ հյուսվածքները չեն վնասվում
- Անցավ է (կարելի է նույնիսկ իրականացնել առանց ցավազրկման)
- Անարյուն է, քանի որ տեղի է ունենում արյան անոթների կոագուլացիա:
- Միջամտությունը անվտանգ է, քանի որ բարձր հաճախականությամբ ռադիոալիքներն ոչնչացնում են ցանկացած տեսակի բակտերաներ:
- Միջամտությունից հետո սպի չի մնում:
Քանի որ Սուգիտրոն սարքը ունի մի շարք առավելություններ, հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս իրենց պացիենտներին հենց այս եղանակով հեռացնել մաշկի տարբեր մասերում գտնվող բարորակ նորգոյացությունները: Այս մեթոդը կիրառելի է նույնիսկ արգանդի պարանոցի, կոպերի պապիլոմաների հեռացման համար:
Հակացուցումները.
- Սուր վարակներ
- Պացիենտի մոտ տեղադրված է կարդիոստիմուլյատոր
- Մրսածություն, բարձր ջերմություն և այլն
Ինչպես է կատարվում պրոցեդուրան
Պրոցեդուրայից առաջ հնարավոր է կատարվի տեղային անզգայացում: Նորագոյացությունը հեռացնելու համար բժշկից պահանջվում է մի քանի րոպե,այդ ընթացքում պացիենտը որևէ ցավ չի զգում:
Սուրգիտրոն սարքի օգնությամբ Պապիլոմաների հեռացումից հետո որևէ հետվիրահատական խնամք չի պահանջվում, ուստի միջամտությունը կատարվում է ամբուլատոր պայմաններում և անմիջապես պրոցեդուրայից հետո հիվանդը կարող է վերադառնալ տուն: