Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք
Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք
Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով։
Միզապարկում կարող է տեղավորվել մինչև 700 մլ հեղուկ: Միևնույն ժամանակ, մարդը սկսում է միզելու կարիք զգալ, երբ մեզի քանակը հասնում է 200-350 մլ, իսկ 400-500 մլ-ի դեպքում ցանկությունը դառնում է անտանելի, և հաճախ տեղի է ունենում ինքնաբուխ միզում։
Սակայն, երբ միզապարկը լեփ-լեցուն է, այն մեծանում է չափերով, ու պատերը դառնում են ավելի բարակ: Սա ավելի խոցելի է դարձնում օրգանը վնասվածքների դեպքում: Անհաջող ընկնելը կամ որովայնին հարված ստանալը վտանգավոր է, և միզապարկը իսկապես կարող է պայթել:
Ինչպե՞ս տարբերակել միզապարկի պատռվածքը
Այս ախտանիշները վկայում են, որ միզապարկը պայթել է և պահանջում են բժշկական շտապ օգնություն.
• ուժեղ ցավ որովայնի ստորին հատվածում,
• որովայնը շոշափելու դեպքում ցավն անտանելի է,
• մեզի մեջ առկա է արյուն,
• ուժեղ ցավ միզարձակման ժամանակ,
• սրտի արագ բաբախ, գունատ մաշկ, քրտնարտադրություն, գիտակցության մթագնում:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին