Ցիստիտը սեռական հարաբերությունից հետո

Ցիստիտը սեռական հարաբերությունից հետո


Սեռական հարաբերությունից հետո առաջացած ցիստիտի պատճառները

Ամենատարածված պատճառներն են.

• Կանացի օրգանիզմի կառուցվածքը և առանձնահատկությունները, շեղումները,

• Հաճախ առաջանում են նաև արգանդի վզիկի և հեշտոցի բորբոքային գործընթացներ,

• Այս Ֆոնի վրա կարող են նաև առաջանալ որոշ հորմոնալ խանգարումներ (օրինակ՝ էստրոգենների մակարդակի նվազում, որը կարող է վնասել լորձաթաղանթի պատնեշը, առաջացնել հեշտոցի դիսբիոզ և նպաստել պաթոգեն միկրոֆլորայի բազմացմանը):

Առաջացման պատճառներից են՝ հաճախակի զուգընկեր փոխելը, ինտիմ կյանքի տեխնիկան, սխալ հիգիենան, հակաբեղմնավորիչների ընդունումը:

Ի՞նչ անել

Անհրաժեշտ է հանձնել մեզի անալիզ և պատասխանը ներկայացնել գինեկոլոգին/ուրոլոգին: Նա կզննի ձեզ, կգնահատի հեշտոցային արտադրության, բորբոքումների կամ վարակների առկայությունը։ Հարկավոր է նաև կատարել երիկամների և միզապարկի ՈՒՁՀ:

Ինչպես կարող եք թեթևացնել ձեր վիճակը

• Կարգավորեք խմելու ռեժիմը

• Չոր ջերմություն. ցավոտ գոտում տեղադրեք տաք ջրով լցված շիշ

• Ըստ բժշկի նշանակման՝ ընդունեք մոնուրալ․ սա փոշի է (3 գ), որը հարկավոր է լուծել ջրի մեջ և միանգամից խմեք։

Ինչ անել, եթե ցիստիտի հարձակումները կրկնվում են

• Բժշկի հետ միասին, ըստ քսուքի, մեզի ընդհանուր քննության հետազոտության արդյունքների, ընտրել համապատասխան դեղամիջոցներ և բուժման թերապիա։

• Խմել մեծ քանակությամբ հեղուկ

• Կիրառել հատուկ հիգիենա: Սեռական հարաբերությունից հետո կատարել լվացում հեշտոցի մուտքի մոտ քսել հակաբակտերիալ քսուքներ:

Պետք է պարզապես հիշել, որ ցիստիտը հնարավոր է հեշտությամբ բուժել, պարզապես անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի։

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

views 19802
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ