Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)


Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները: Ուսումնասիրության ընթացքում մեզի պարունակության մեջ փնտրվում են նյութեր կամ բջիջներ, որոնք ցույց են տալիս խնդիրների առկայությունը օրգանիզմում։


Ինչպե՞ս նախապատրաստվել մեզի ընդհանուր վերլուծությանը


Նախապատրաստումը սկսվում է նախորդ օրը. փորձեք չուտել մթերքներ, որոնք կարող են մեզին կարմրավուն կամ նարնջագույն երանգ հաղորդել, մի օգտագործեք ալկոհոլ, թեյ և սուրճ: Խորհուրդ չի տրվում նաև խմելու միզամուղներ, մարզվել կամ այցելել շոգեբաղնիք:


Ինչպե՞ս հավաքել մեզը, որպեսզի հետազոտության արդյունքները ճշգրիտ լինեն
Խորհուրդ է տրվում մեզից նմուշ վերցնել առավոտյան, որպեսզի նորմայից շեղումները ավելի ակնհայտ լինեն:
Իսկ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար հարկավոր է նախապես լվանալ արտաքին սեռական օրգանները, իսկ նմուշը վերցնել ոչ առաջնային մեզից։


Մեզի նմուշը պետք է հանձնել լաբորատորիա մեկ ժամվա ընթացքում, իսկ եթե ժամանակ չկա, ապա դնել այն զով տեղում:


Ինչպե՞ս վերծանել մեզի ընդհանուր հետազոտության արդյունքները


Տվյալները ցույց են տալիս տարբեր չափումներ.


Գույն
Սովորաբար, մեզի գույնը լինում է վառ դեղին, իսկ շեղումների դեպքում երանգը փոխվում է: Օրինակ՝ շագանակագույն երանգը վկայում է, որ մարդն ունի լյարդի հետ կապված խնդիրներ։


Թափանցիկություն
Եթե ամեն ինչ կարգին է, այն պետք է լինի թափանցիկ: Բակտերիաները, աղը կամ լորձը կարող են խաթարել թափանցիկությունը:


Հոտ
Առողջ մարդկանց մեզը գրեթե հոտ չունի: Ացետոնի հոտ կարող է հայտնվել շաքարախտի դեպքում, ամոնիակի հոտ՝ ցիստիտի, տուբերկուլյոզի կամ ուռուցքային հիվանդությունների դեպքում։


Հարաբերական խտություն
Ցույց է տալիս մեզի մեջ լուծված նյութերի համակենտրոնացումը, ինչպիսիք են աղերը: Այս տվյալները ցույց են տալիս, թե որքան լավ են գործում երիկամները:


Թթվայնություն (pH)
Ցույց է տալիս մեզի մեջ առկա թթուների մակարդակը: 5.0-ից 7.0-ի սահմանը նորմալ է համարվում: Շեղումներ են հայտնվում երիկամների կամ միզուղիների հիվանդությունների դեպքում։


Սպիտակուց
Սովորաբար, մեզի մեջ գտնվող սպիտակուցային մոլեկուլի՝ ալբումինի քանակը կամ իսպառ բացակայում է, կամ շատ քիչ է՝ մեկ լիտրում 0,140 գրամ: Իսկ բարձր արժեքը կարող է վկայել երիկամների հիվանդության մասին:


Գլյուկոզա (շաքար)
Սովորաբար մեզի նմուշներում այնքան քիչ գլյուկոզա կա, որ դա հնարավոր չէ հայտնաբերել: Իսկ եթե հայտնաբերվում է, ուրեմն առկա է շաքարախտ։


Կետոնյան մարմիններ
Սովորաբար, դրանք չպետք է լինեն նմուշում: Նրանք կարող են հայտնվել հղիության, առանց ածխաջրերի սննդակարգի դեպքում, իսկ մնացած դեպքերում վկայում են շաքարախտի մասին։


Բիլիրուբին
Սա կարմիր արյան բջիջների քայքայման արդյունք է: Սովորաբար այն վերամշակվում է լյարդի կողմից, որից հետո դառնում է լեղիի մի մաս:


Բիլիրուբինը չպետք է առկա լինի մեզի մեջ, այլապես կարող է վկայել լյարդի հիվանդության մասին:


Ուրոբիլինոգեն
Սա բիլիրուբինի վերականգնման արտադրանքն է: Դրա մեծ մասը դուրս է գալիս կղանքի հետ, իսկ մնացածը՝ մեզի: Թույլատրելի արժեքներն են ` 0.2-ից 1.0: Մեծ քանակը կարող է վկայել հեպատիտի, ցեռոզի, հեմոլիտիկ անեմիայի և աղիքային հիվանդությունների մասին:


Լեյկոցիտներ
Լեյկոցիտների բարձր պարունակությունը մեզի մեջ կոչվում է լեյկոցիտուրիա: Դա կարող է լինել երիկամների բորբոքման կամ միզուղիների հիվանդության նշան:


Լեյկոցիտարային էստերազա և նիտրիդներ

Առողջ մարդկանց մեզը չի պարունակում նիտրիդներ։ Այս նյութերի ներկայությունը կարող է վկայել միզուղիների վարակի մասին:


Հարթ Էպիթելիում
Այս բջիջները թափանցում են մեզի մեջ արտաքին սեռական օրգաններից և միզուղիներից: Սովորաբար, այս ցուցանիշը չպետք է լինի 5-ից ավելի։
Տղամարդկանց մոտ էպիթելիումը մեզի մեջ երբեմն հայտնվում է միզուղու բորբոքման դեպքում:


Երիկամային էպիթելիում
Սովորաբար հայտնաբերվում են դրա բջիջները: Եթե դրանք առկա են մեզի մեջ, ապա կարող է վկայել թունավորման, վարակի կամ երիկամների խնդիրների մասին։


Արյան կարմիր բջիջներ
Առողջ մարդկանց մեզի մեջ հայտնաբերվում է մինչև 2 էրիթրոցիտ, իսկ ավելի դեպքում ենթադրվում է երիկամների, արյան հիվանդությունների կամ միզապարկի քաղցկեղի հետ կապված խնդիրների առկայություն:


Բակտերիաներ և սնկեր
Նորմայում դրանք չպետք է լինեն: Երբեմն դրանք հայտնվում են միզուղիների վարակի պատճառով:


Աղեր
Եթե մեզի մեջ աղեր չկան, ուրեմն ամեն ինչ կարգին է, այլապես դրանք կարող են վկայել երիկամների քարերի մասին:


Լորձ
Առողջ մարդկանց մեզի մեջ չկա լորձ, այլապես դրա առկայությունը կարող է վկայել միզուղիների բորբոքման մասին:


Ի՞նչ անել, եթե մեզի ընդհանուր վերլուծության մեջ կան շեղումներ

Չի կարելի արդյունքների վրա հիմնվելով զբաղվել ինքնաբուժությամբ։ Խորհրդակցեք բժշկի հետ և լիարժեք բուժում ստացեք։

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: