Արտիճուկ․ օգտակար և վնասակար հատկությունները

29.11.2019376

Արտիճուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող խոշոր ծաղիկներով բույս է։ Այս բույսի հայրենիքը միջերկրածովյան շրջանն է, այժմ այն մեծ տարածում ունի Ամերիկայում։

Օգտակար հատկությունները

Հաճելի համից բացի արտիճուկը հարուստ է նաև մի շարք օգտակար սննդանյութերով։ Արտիճուկի ծաղիկները պարունակում են ածխաջրեր (մինչև 15%), սպիտակուցներ (մինչև 3%), ճարպեր (0,1%), կալցիումի և երկաթի աղեր, ֆոսֆատներ, հարուստ են վիտամիններով՝ C, B1, B2, B3, P, կարոտինով և ինուլինով և այլ օգտակար նյութերով:

Արտիճուկը սննդի մեջ օգտագործվում է թարմ, խաշած և պահածոյացված վիճակով: Այս բույսից պատրաստում են սոուսներ և խյուս։ Դե իսկ գեղեցիկ ծաղիկները օգտագործվում են անգամ տոնական սեղանները զարդարելու համար։ Արտիճուկը դիետիկ սնունդ է համարվում և խորհուրդ է տրվում որպես օսյալին փոխարինող շաքարային դիաբետի դեպքում։

Արտիճուկի թուրմն օգտագործում են նաև լյարդի, երիկամների ու լեղուղիների հիվանդության դեպքում, այն օգնում է մաքրել օրգանիզմը տարատեսակ տոքսիկ նյութերից։ Այն նպաստում է նաև խոլեստերինի նվազեցմանը, ակտիվացնում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը։

Հին Հունաստանում այս բույսից պատրաստված թուրմն օգտագործվում էր նաև ճաղատության դեմ։ Արտիճուկից քամված թարմ հյութը օգտագործվում է սեռական ակտիվությունն ուժեղացնելու համար (բաժակի 1/4 մասը ըմպել առավոտյան և երեկոյան)։

Այն նվազեցնում է նաև քրտինքի հոտը, օգնում ալկալոիդային թունավորումների դեպքում։ Արտիճուկի հյութը մեղրի հետ խառնած վիճակում օգտագործվում է երեխաների մոտ կանդիդոզի, ստոմատիտի և լեզվի ճաքերի դեպքում։

Արտիճուկից ստացված պատրաստուկներն օգտագործվում ենհեպատիտի, աթերոսկլերոզի, ալերգիայի, փսորիազի, էկզեմայի բուժման համար և այլն: Ըստ որում, այս բույսից պատրաստված կերակուրն անհրաժեշտ է ուտել հենց նույն օրը, պահելու դեպքում այն մուգ գույն է ստանում։

Վնասակար հատկությունները

Այն զգուշորեն պետք է ընդունեն խոլեցիստիտ կամ աղիքային տրակտի խանգարումներ ունեցող մարդիկ։ Որքանով վնասակար կլինի արտիճուկը կապված է նաև նրա չափերի հետ։ Փոքր չափի արտիճուկը կարելի է օգտագործել հում վիճակում, իսկ այ մեծերը անհրաժեշտ է անպայմանորեն ջերմային մշակման ենթարկել։

Եթե բույսի զամբյուղն արդեն բացված է, իսկ տերևների գույնը մգացած, նշանակում է, այն պիտանի չէ օգտագործման։ Հիշեք, որ արտիճուկն իր օգտակար հատկությունները և հաճելի հոտը պահպանում է միայն մեկ շաբաթ։ Քանի որ այն իջեցնում է արյան ճնշումը, արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց այն խորհուրդ չի տրվում։