Արգանդի պարանոցի պլաստիկա

Արգանդի պարանոցի պլաստիկա

Արգանդի պարանոցի ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրահատությունները ցուցված են կոնկրետ հիվանդությունների դեպքում, որոնք ընթանում են առանց ախտանշանների և վնասում են կնոջ սեռական համակարգը։

Արգանդի պարանոցի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ միզասեռական վարակները, վնասվածքները (ծննդաբերության ընթացքում), էկտրոպիոնը, հորմոնային խանգարումները և այլն։

Վիրահատությունը հաճախ ցուցված է լինում տրավմատիկ ծննդաբերությունից, բազմաթիվ աբորտներից, արգանդի պարանոցի էլոնգացիայից հետո և այլն:

Արգանդի պարանոցի պլաստիկայի ցուցումներ են՝

  • արգանդի պարանոցի էկտրոպիոն, 
  • պատռվածք, 
  • իսթմիկոցերվիկալային անբավարարություն հղիության ընդհատմամբ, 
  • արգանդի պարանոցի քրոնիկ բորբոքմամբ ընթացող էկտրոպիոն, որը չի ենթարկվում հակամանրէային և հակաբորբոքային բուժման և այլն։ 

Նախապատրաստում

  • Ցանկալի է արգանդի պարանոցի պլաստիկան կատարել մենստրուացիայից անմիջապես հետո։  
  • Վիրահատությունից օրեր առաջ չօգտագործել ալկոհոլ և հակակոագուլյանտ դեղորայք։ 
  • Վիրահատությունից 2-3 օր առաջ հարկավոր է հատուկ դիետա պահել և 1-2 անգամ մաքրող հոգնա անել։  
  • Վիրահատության օրը հիվանդանոց գնալ քաղցած․ ջուր կարելի է խմել վիրահատությունից 8 ժամ առաջ։  

Հակացուցումները

Արգանդի պարանոցի պլաստիկան հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդությւոններ, 
  • վեներական հիվանդություններ, 
  • արյան մակարդելիության խանգարումներ և այլն։

Հետվիրահատական վերականգնման շրջան

Վերականգնման շրջանը տևում է մոտավորապես 14 օր։ Առաջին մեկ շաբաթվա ընթացքում նշանակվում է ցավազրկող, հակաբորբոքային դեղորայք, իսկ 28-րդ օրն անցկացվում է ստուգիչ զննում։ Արգանդի պարանոցի պլաստիկայից հետո հղիություն կարելի է պլանավորել 6 ամիս անց միայն։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում