Ինչպես է պետք կերակրել նորածնին

Ինչպես է պետք կերակրել նորածնին

Երեխայի դիրքը կուրծքը ծծելիս

Որպեսզի երեխան արդյունավետ դատարկի կուրծքը, և կերակրումը հաջող ընթանա, շատ կարևոր է, որ մայրը երեխային ճիշտ դիրքով մոտեցնի կրծքին: Երեխան պետք է արեոլի մեծ մասը պահի բերանում: Նա ձգում է կուրծքը՝ առաջացնելով երկար ծծակ: Պտուկը կազմում է այդ ծծակի միայն մեկ երրորդը: Այն մնում է բերանի խորքում և չի հարվում կամ վնասվում: 

Լեզուն պետք է լավ առաջ բերված լինի և գտնվի ստորին շուրթի ու արեոլայի միջև: Լեզվի պերիստալտիկ շարժումների օգնությամբ երեխան սեղմում է արեոլի տակ գտնվող կաթնածոցերը, և կաթն արտահոսում է նրա բերանը: Կաթի արտահոսքին նպաստում է նաև օքսիտոցինային ռեֆլեքսը: Շշից ծծելու մեխանիզմը շատ տարբեր է կուրծքը ծծելու մեխանիզմից: 

Շշից ծծելիս երեխան բարձրացնում է լեզուն, որպեսզի նվազեցնի կաթի առատ հոսքը: Երբ կուրծք ուտող երեխային շիշ են տալիս, նա կարող է շփոթվել և կուրծքը ծծել ծծակի նման, այսինքն ծծել միայն պտուկը: Այդ դեպքում նա բավականաչափ կաթ չի ստանում և կարող է հրաժարվել կրծքից: Բացի դրանից, նա կարող է վնասել մոր պտուկները: 

Երբ կաթն ամբողջությամբ չի դատարկվում, կրծքերը կարող են գերլցվել և կոշտանալ, և քանի որ ինհիբիտորը մնում է կրծքում, կաթնարտադրությունը կարող է նվազել: Երեխան, բավականաչափ կաթ չստանալով, կարող է նյարդայնանալ և հրաժարվել կրծքից: Այսպիսով, կրծքով կերակրելու սկզբնական շրջանում առաջացող դժվարությունների մեծամասնության պատճառը կրծքով կերակրելու սխալ դիրքն է:

Եթե սխալ դիրքով ծծելու նշաններից թեկուզ մեկն առկա է կամ կերակրումը ցավոտ է, կամ անհարմարավետ, ապա անհրաժեշտ է կերակրելու դիրքը շտկել: Երբ երեխան ճիշտ դիրքով է մոտեցվում կրծքին, նա արդյունավետ է ծծում: Այդ դեպքում երեխան դանդաղ և համաչափ է ծծում, լսվում է կուլ տալու ձայնը, կերակրման վերջում երեխան հանգիստ է և բավարարված, ինքն է թողնում կուրծքը կամ քնում է: Երբեմն երեխան մի քանի րոպե ընդմիջում է ծծելը, հետո դարձյալ վերսկսում է: 

Եթե մայրն անփորձ է, բուժաշխատողները չեն օգնում նրան կամ երեխային կերակրում են շշից, հատկապես մինչև կաթնարտադրության հաստատվելը, երեխան կարող է անարդյունավետ ծծել կուրծքը: Մորը պետք է օգնել երեխային կրծքին մոտեցնելիս` համոզվելու, որ նա հարմար դիրքում է և լարված չէ, և բացատրել, թե ինչպես պետք է երեխային պահել կրծքի մոտ՝ ուշադրություն դարձնելով հետևյալ կարևոր խնդիրներին.

• Երեխայի մարմինը և գլուխը պետք է նույն հարթության վրա լինեն:

• Երեխան ողջ մարմնով պետք է դարձած լինի դեպի կուրծքը, քիթը՝ պտուկի դիմաց:

• Մայրը պետք է իրեն սեղմի երեխայի իրանը:

• Եթե երեխան նորածին է, ապա պետք է պահել ոչ միայն ուսերն ու գլուխը, այլև ողջ մարմինը:

Կրծքով կերակրելու դիրքերը

Մայրը երեխային կարող է կերակրել տարբեր դիրքերում: Կարևորն այն է, որ մոր դիրքը լինի հարմարավետ, և երեխան կարողանա բերանով ընդգրկել կրծքի հնարավորինս մեծ հատված, այնպես, որ ստանա բավականաչափ կաթ:

 

 

Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…