Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթն օժտված է օգտակար այնօիսի հատկություններով, որ պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից և օգնում է պահպանել առողջությունը։ Լավագույն տեսակը «Extra virgin olive oil» տեսակն է, որն ստանում են առաջին սառը մամլման արդյունքում՝ այդպիսով նրանում պահպանելով ձիթապտղի օգտակար բոլոր հատկությունները։ Լիովին յուրացվում է օրգանիզմում։

Պարունակում է վիտամին А, С, В, Е, D, К, F, չհագեցած ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ, ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերոլներ, քլորոֆիլ և օգտակար այլ նյութեր։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունային համակարգը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, հատկապես՝ կրծքագեղձի քաղցկեղը։

Հրաշալի ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կանխում է ինֆարկտը, ինսուլտը, աթերոսկլերոզը, արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը։

Կարգավորում է արյան ճնշումը։

Լավացնում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, օգնում բուժել խոցային հիվանդությունը, ունի թույլ լուծողական և լեղամուղ հատկություն։

Նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի և խարանների դուրսբերմանը։

Նրանում պարունակվող վիտամին D-ն օգնում է յուրացնել կալցիումը, այդ պատճառով խորհորդ է տրվումերեխաներին և տարեցներին։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Նպաստում է վերքերի ու քերծվածքների ապաքինմանը։

Օժտված է երիտասարդացնող հատկությամբ, նպաստում է կնճիռների հարթեցմանը, կանխում է դրանց առաջացումը, մաշկն ավելի առաձգական է դարձնում, լավացնում է գույնը։

Նպաստում է մազերի և եղունգների որակի բարձրացմանը։

Հակացուցված է խոլեցիստիտ ունեցող մարդկանց։ Հազվադեպ կարող է ալերգիա առաջացնել։ Խորհուրդ չի տրվում ջերմային մշակման ենթարկել ձիթապտղի ձեթը, քանի որ տաքացման դեպքում այն կորցնում իր բոլոր օգտակար հատկությունները։ Կարելի է նրանով համեմել աղցաններն ու ուտեստները։

views 22895
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար