Մազաթափություն հղիության ընթացքում

22.11.20167805

Հղիությունը կնոջ օրգանիզմում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է: Երեխային կրելու ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմի ողջ ուժերն ուղղված են երեխայի ձևավորման և բնականոն զարգացման համար ամենաբարենպաստ պայմաններն ապահովելուն: Օրգանիզմում ամեն բան վերակառուցվում է, սկսում է աշխատել նոր ռեժիմով: Տեղի են ունենում հորմոնային լուրջ փոփոխություններ: Այդպես, բարձրանում է կանացի հորմոնների մակարդակը, ինչը նպաստում է մազերի որակի և աճի բարելավման: Չնայած սրան, որոշ հղի կանայք գանգատվում են մազաթափությունից:

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում:

Սովորաբար մազաթափություն առաջանում է մազերի ոչ բավարար խնամքից, կամ օրգանիզմում որևէ հանքանյութի կամ վիտամինի (կալցիում, B խմբի վիտամիններ) անբավարարությունից: Ապրելակերպի և սննդակարգի վերանայումը կօգնի ազատվել մազաթափության խնդրից:

Այսպես, անհրաժեշտ է սննդակարգը հարստացենել B խմբի վիտամիններ պարունակող մթերքներով՝ տավարի միս, լոբազգիներ, սիլիցիում պարունակող մթերքներով՝ վարսակի շիլա, հացահատիկներ: Հղիության ընթացքում բարենպաստ է նաև երկարատև զբոսանքը, հանգիստը և լավ քունը:

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց:

Մազերի խնամքի միջոցներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ ժենշեն, ժոժոբայի յուղ, խնկունի պարունակող միջոցներին: Օգտակար են նաև եղինջի, կաղնու կեղևի, ուռենու և կռատուկի թուրմերով լվացումները: Կարելի է նաև պատրաստել դիմակներ, օրինակ դեղնուցից, տարեկանի հացից և այլն: