Ինչո՞վ է բացատրվում շոկոլադի հանդեպ մեծ սերը

Ինչո՞վ է բացատրվում շոկոլադի հանդեպ մեծ սերը

Պարզվել է, որ մարդու բնավորության առանձնահատկություններն ազդում են նրա ուտելու սովորությունների վրա։ Օրինակ՝ նևրոտիկ գծերով է բացատրվում պանրի և շոկոլադի հանդեպ մեծ սերը։

Շվեյցարիայի ֆեդերալային տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պատահական հասցեներով երեք հարցարան են ուղարկել։ Առաջինը նվիրված է եղել մարդու բնավորության առանձնահատկությունների բացահայտմանը, երկրորդը՝ այն սովորություններին, որոնք կապ ունեն ուտելու հետ, երրորդը՝ նախընտրած սննդատեսակներին։ Հետազոտության հեղինակներին հետաքրքրում էր հնգագործոն մոդելի անձնային գծերի (էքստրավերտություն, բարյացակամություն, բարեխղճություն, լայնախոհություն և նևրոտիկություն) կապը սննդի ընտրության հետ։

Մենք այն ենք, ինչ ուտում ենք

Հետազոտողները հայտնաբերել են, որ օրինակ բարեխղճության ցածր ցուցանիշ գրանցած մարդիկ ուտում են իմպուլսիվորեն և համեղ կերակուր տեսնելիս հաճախ կորցնում են ինքնավերահսկողությունը։ Նևրոտիկները հաճախ մեծ կալորիականությամբ սնունդ ն ուտում՝ փորձելով հաղթահարել բացասական ապրումները։ Պարզվել է, որ էքստրավերտությունը, որը, ի տարբերություն անբարեխղճության և նևրոտիկության, սովորաբար դրական որակ է համարվում, նույնպես կարող է անառողջ վարքի հանգեցնել։ Էքստրավերտները սովորաբար չափից շատ են ուտում արտաքին պատճառների հետևանքով՝ հաճելի համի կամ բույրի, ինչպես նաև այն պատճառով, որ հաճախ են վնասակար սնունդ ուտում դրսում։

Ընդհանուր առմամբ կարելի է ենթադրել, որ անձննային այս կամ այն որակները կարող են դիտվել որպես ռիսկի գործոն, որը սխալ վերաբերմունք է ձևավորում սննդի հանդեպ։ «Այս արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ սեփական առողջության, մասնավորապես՝ սնվելու հանդեպ մարդու վերբերմունքը սերտորեն կապված է այնպիսի անձնային հատկանիշների հետ, ինչպիսիք են բարեխղճությունը և նևրոտիկությունը։ Արդեն իսկ հասկանալի է, որ մարդու՝ հույզերը կառավարելու և ինքնավերահսկելու ունակությունը ևս կարևոր է առողջ սնվելու հարցում, այնքան կարևոր, որքան կալորիաների հաշվարկը և վնասակար մթերքներից հրաժարվելը,- ասում է Թիմ Բոգը, Միչիգանի Ուեյնի համալսարանի հոեբան»։

Այլ կերպ ասած՝ մարմնի քաշը բնականոն վիճակում պահպանելու համար շատ կարևոր է ինքնավերլուծությունը, հասկանալը, թե ինչպես ենք արձագանքում սթրեսին կամ ինչպես ենք մեզ պահում երեկույթի ընթացքում, երբ համեղ ուտելիքներ ենք տեսնում։ Ֆիոնա Ջոնսոնը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից, ով ուսումնասիրում է սննդային վարքը, ավելացնում է, որ անձնային գծերը գրեթե չեն փոխվում կյանքի ընթացքում և նրանց բացասական ազդեցությունը հաղթահարելը դժվար կլինի։

views 22181
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ