15 սովորություն, որոնք վնասում են երիկամներին

15 սովորություն, որոնք վնասում են երիկամներին

Գիտե՞ք, որ հնարավոր է նորմալ ապրել, եթե անգամ գործում է երիկամների ընդհամենը 20 տոկոսը: Դա է պատճառը, որ երիկամների աշխատանքի վատացումը և աստիճանաբար հասցվող վտանգը կարող են երկար ժամանակ աննկատ ընթանալ: Երբեմն նույնիսկ ամենատարածված սովորությունները կարող են վնասել երիկամներին, և երբ խնդիրները վերջիվերջո բացահայտվեն, կարող է շատ ուշ լինել:

Երիկամները կարևորագույն օրգաններ են: Նրանք արտադրում են հորմոններ, մաքրում են արյունը, յուրացնում են հանքային նյութերը, արտադրում են մեզը և օգնում են պահպանել առողջ թթվահիմնային միջավայրը: Առանց երիկամների կյանք չի կարող լինել, իսկ չինացիներն այս օրգանին վերաբերվում են որպես կյանքի էներգիայի կարևորագույն աղբյուրի:

Եթե հոգ եք տանում ձեր երիկամների մասին, նշանակում է հոգ եք տանում նաև ձեր առողջության ու բարեկեցության մասին: Ստորև ներկայացնում ենք այն սովորությունները, որոնցից պետք է հրաժարվել, և այն իրավիճակները, որոնք պետք է շտկել առողջ երիկամներ ունենալու համար:

1. Գազավորված (սոդայով և շաքարով հագեցած) ըմպելիքների օգտագործում։ Ճապոնիայի Օսակա համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ընդունում են օրական 2 կամ ավել գազավորված ըմպելիք, հակված են երիկամների հիվանդությունների: Այդ հետազոտությունը կատարվել է 12.000 մարդու մասնակցությամբ։ Նրանք, ովքեր մեծ քանակությամբ գազավորված ըմպելիք էին ընդունել, ավելի շատ էին հավակնում մեզում սպիտակուցի առկայությանը, իսկ մեզում սպիտակուցի առկայությունը երիկամների վնասման առաջին նախանշաններից է, սակայն, եթե հայտնաբերվում է վաղ շրջանում, հիվանդությունը դեռ կարող է բուժելի լինել:

2. Ծխելու սովորություն: Ենթադրվում է, որ ծխելն առընչություն ունի աթերոսկլերոզի հետ: Երբ արյան անոթները խցանվում են և նեղանում, արյունը լավ չի մատակարարվում կենսական օրգաններին՝ այդ թվում երիկամներին: Համաձայն «Կլինիկական դեղագիտություն և թերապիա» բժշկական ամսագրում հրապարակված մի հետազոտության արդյունքերի՝ օրական երկու ծխախոտը բավական է, որպեսզի կրկնապատկվի արյան մեջ առկա էնդոթելային բջիջների քանակը: Դա զարկերակների վնասման նշան է: Մեկ այլ կլինիկական ամսագիր նշում է, որ 2003 թվականից սկսած հազարավոր հետազոտություններ են անցկացվել, որոնք բոլորը վկայում են ծխելու և երիկամների ֆունկցիայի նվազման միջև կապի մասին:

3. Վիտամին B6-ի անբավարարություն։ Երիկամների ֆունկցիայի համար կարևոր դեր ունի առողջ սնունդը: Համաձայն Մերիլենդ բժշկական կենտրոնի համալսարանում կատարված հետազոտությունների՝ վիտամին B6-ի անբավարարությունը բարձրացնում է երիկամային քարերի առաջացման վտանգը: Երիկամների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է ընդունել օրական նվազագույնը 1.3 մգ վիտամին B6: Այս վիտամինի լավ աղբյուրներ են ձկնեղենը, սիսեռը, տավարի լյարդը, կարտոֆիլը, օսլա պարունակող բանջարեղենը և ոչ ցիտրուսային մրգերը:

4. Ֆիզիկական ակտիվության պակաս։ Երիկամների աշխատանքը պահպանելու լավ տարբերակ է ֆիզիկական ակտիվությունը: 2013-ին Նեֆրոլոգիայի ամերիկյան կազմակերպության ամսագրում հրապարակվել է մի լայնածավալ հետազոտություն, որի արդյունքները ենթադրում էին, որ հետկլիմաքսային շրջանում գտնվող կանայք, ովքեր ֆիզիկական վարժություններ են կատարում, 31%-ով նվազեցնում են երիկամային քարերի զարգացման հավանականությունը: Ընդհանուր առմամբ առողջ մարմնի քաշ պահպանելով՝   կնվազեցնեք երիկամային հիվանդությունների զարգացման վտանգը, այնպես որ շարժվե՛ք:

5. Մագնեզիումի անբավարարություն։ Եթե ձեր օրգանիզմը բավարար քանակով մագնեզիում չի ստանում, ապա այն չի կարող լավ յուրացնել կալցիումը, ինչն էլ կհանգեցնի երիկամներում կալցիումի գերկուտակման և հետևաբար՝ քարերի ձևավորման: Դա կանխելու համար անհրաժեշտ է ընդունել կանաչ տերևավոր բանջարեղեն, լոբեղեն, սերմեր և ընկուզեղեն: 

6. Քնի հաճախակի խանգարումներ։ ՄԵնք սիրում ենք գիշերային լավ քունը: Մեր երիկամները՝ նույնպես: Քնի քրոնիկական խանգարումները կարող են առաջացնել երիկամային հիվանդություն: Ըստ բժիշկ Միշել Սոլի (սրտաբան)՝ երիկամների հյուսվածքը վերականգնվում է գիշերը, այնպես որ քնի խանգարումները կարող են անմիջական վնաս հասցնել այս օրգաններին:

7. Ջրի անբավարարություն։ Մեր երիկամները պետք է լավ հիդրատացվեն, որպեսզի կարողանան կատարել իրենց ֆունկցիան: Եթե մենք բավարար քանակությամբ ջուր չընդունենք, վնասակար նյութերը կսկսեն կուտակվել արյան մեջ: Խորհուրդ է տրվում խմել օրական նվազագույնը 12 բաժակ ջուր: Ջրի բավարար կամ անբավարար քանակը կարելի է պարզել մեզի ստուգման միջոցով:

Կարդացեք՝   Ինչպես վարժվել ավելի շատ ջուր խմելուն

8. Միզապարկն անմիջապես չդատարկելու սովորություն։ Երբ բնությունը ձայն է տալիս, պետք է լսել: Մեզը երիկամներում պահելը վատ է: Եթե պարբերաբար այդպես անեք, մեզի ճնշումը երիկամների վրա կմեծանա, և կհանգեցնի երիկամային անբավարարության կամ անմիզապահության:

9. Մեծ քանակությամբ աղի օգտագործում։ Օրգանիզմի համար կարևոր դեր ունի աղը, սակայն պետք է սահմանափակել դրա քանակը: Օրական 5.8 գրամից ավել աղ պետք չէ օգտագործել, այնպես որ սննդին աղ ավելացնելիս ուշադիր եղեք:

10. Կոֆեինի չարաշահում։ Հաճախ մենք ավելի շատ կոֆեին ենք ընդունում, քան մեզ թվում է: Խնդիրն այն է, որ դա պարունակվում է ոչ ոգելից, գազավորված խմիչքների մեջ, և մինչ մենք կիմանանք դրա մասին բաղադրությունը կարդալով, մեր արյան ճնշումը կհասնի գագաթնակետին, և մեր երիկամները կսկսեն տուժել:

11. Ցավազրկող միջոցների չարաշահում։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք դիմում դեղորայքային լուծումների՝ առանց չափաբաժինը կամ ընդունման ճիշտ եղանակը հաշվի առնելու: Երբ ցավ ենք զգում, շատ հեշտ տարբերակ է թվում դեղահաբի ընդունումը: Այնինչ պետք չէ մոռանալ, որ բոլոր դեղամիջոցներն ունեն կողմնակի ազդեցություններ, և դրանց մեծ մասը վնասում է երիկամներին: Պետք է դեղահաբ խմելուց առաջ կրկին մտածել, եթե տվյալ իրավիճակը չի պահանջում դեղորայքային բուժում:

12. Հրաժարում անհրաժեշտ դեղորայքից։ Արյան բարձր ճնշումը և 2-րդ տիպի դիաբետը երկու շատ տարածված խնդիրներ են, որոնք առաջանում են մեր ապրելակերպի և անառողջ սննդի հետևանքով: Եթե ունեք այդ խնդիրները, պետք է հիշել, որ դրանք կարող են վնասել ձեր երիկամներին, այնպես որ ընդունեք այդ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքը, որպեսզի պաշտպանեք ձեր երիկամները:

13. Սպիտակուցի ավելցուկ։ Սպիտակուցի ավելցուկը կարող է վնասել երիկամներին: Սպիտակուցի մարսման հավելյալ արտադրանքն ամոնիակն է՝ թույն, որն աշխատասեր երիկամները պետք է չեզոքացնեն: Ավելի մեծ քանակությամբ սպիտակուցի դեպքում երիկամներն ավելի մեծ ջանք պետք է գործադրեն, իսկ դա ժամանակի ընթացքում հանգեցնում է դրանց ֆունկցիայի նվազման:

14. Տարածված վարակներն արագ և ճիշտ չբուժելը։ Մենք բոլորս մեղավոր ենք, որ երբեմն չենք բուժել հասարակ մրսածությունն ու գրիպը, իսկ դրանով մեր օրգանիզմին հասցնում ենք գերհոգնածության: Դա նույնես կարող է երիկամներին վնասել: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր աչքաթող են անում հանգստանալն ու լավ ապաքինվելը, հաճախ ձեռք են բերում երիկամային հիվանդություն:

15. Ալկոհոլի չարաշահում։ Ալկոհոլի մեջ պարունակվող թույները ոչ միայն վնասում են լյարդին, այլև երիկամներին: Այնպես որ երիկամները պաշտպանելու համար անհրաժեշտ է չափավորել ալկոհոլի քանակը:

 

Աղբյուրը

views 33212
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում