Կարելի՞ է սպորտով զբաղվել դաշտանի օրերին

Կարելի՞ է սպորտով զբաղվել դաշտանի օրերին

Կարելի՞ է զբաղվել սպորտով դաշտանի ընթացքում: Ի՞նչ անել, երբ մոտենում են կրիտիկական օրերը. գնա՞լ մարզվելու, թե՞ ավելի լավ է բաց թողնել այն: Պարզենք միասին:

Սթենֆորդի համալսարանի գիտնականները նշում են հետաքրքիր մի փաստ: Պարզվում է, որ դաշտանի օրերին կնոջ հորմոնալ ֆոնը նմանվում է տղամարդու հորմոնային ֆոնին: Այդ պատճառով արագանում է նյութափոխանակությունը, բարձրանում է դիմադրողականությունը: Այս երևույթը մարզումները դարձնում է ոչ միայն ավելի արդյունավետ, այլև օրգանիզմի համար օգտակար: Սակայն ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխան լինի, դա թույլ կտա վերացնել վատ զգացողությունները, թեթևացնել վիճակը:

Ահա մի քանի կանոն.

  • Ուժեղ ցավերի դեպքում խուսափեք ինտենսիվ ծանրաբեռնվածությունից:
  • Դիսմենորեայի՝ ցավոտ դաշտանի դեպքում ավելի լավ է բժշկի հետ քննարկել մարզումները՝ այնպես, որ դրանք ավելի չվատացնեն ցիկլը:
  • Մի օգտագործեք կոֆեին պարունակող խմիչք կամ սնունդ: Գուցե դրանք տոնուս հաղորդեն ձեզ, բայց հետագայում ցավերն ավելի կուժեղանան:
  • Մարզումների ժամանակ կրեք մուգ գույնի հագուստ. այդպես ձեր ուշադրությունը չի շեղվի և չեք մտածի հետքերի առաջացման մասին:
  • Խմեք մեծ քանակությամբ մաքուր ջուր:
  • Մի զբաղվեք սպորտով, եթե ունեք միոմա կամ էնդոմետրիոզ:
  • Վերահսկեք ծանրաբեռնվածության աստիճանը՝ կախված սպորտի տեսակից: 

Սպորտի տարբեր տեսակները յուրովի են անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա: Օրինակ՝ կրիտիկական օրերից առաջ վազքը կարող է ազատել նախադաշտանային համախտանիշից (ՆԴՀ): Միայն պետք է ընտրել անվտանգ երթուղի, դանդաղ տեմպ և սովորականից շատ չվազել: Երբ արյունահոսությունը շատ ուժեղ է, կարող եք վազքը փոխարինել արագ քայլքով:

Կարելի՞ է դաշտանի ընթացքում սպորտով զբաղվել դահլիճում: Միանշանակ այո: Մարզումները կփրկեն որովայնի ներքևի հատվածի մզզացող ցավերից, կբարելավեն արյան շրջանառությունը: Դրա շարքին են դասվում հեծանիվ-տրենաժորի, էլիպսոիդի և վազքուղու վրա մարզումները: Պարզապես պետք է տեմպը սովորականից թեթև լինի:

Կրիտիկական օրերին օգտակար են պարերը, աերոբիկան, արևելյան մարտարվեստները: Եթե ցանկություն չկա դահլիճ գնալու, կարելի է նաև տանը մարզվել. չէ՞ որ յոգան մեդիտացիայի և շնչառական վարժությունների համադրմամբ կարող է հրաշքներ գործել: Եղեք առողջ:

 

Աղբյուրը

views 25968
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն