Ձվարանի կիստայի առաջացման պատճառները և բուժումը

Ձվարանի կիստայի առաջացման պատճառները և բուժումը

Ձվարանի կիստան լայնորեն տարածված մի խնդիր է (կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող կանանց 30%-ը, անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց 50%-ը): Դաշտանադադարի սկսվելուց հետո կիստաների տարածվածությունը նվազում է մինչև 6%-ի: Առաջացման պատճառները բազմաթիվ են, իսկ այ ախտանշաններ որպես այդպիսին կարող են չլինել, այդ պատճառով էլ հնարավոր չէ այն ինքնուրույն հայտնաբերել. սովորաբար հայտնաբերվում է պատահմամբ, ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Ուստի ցանկալի է պարբերաբար այցելել գինեկոլոգի և կանխարգելիչ զննում անցնել:

Առաջացման հիմնական պատճառներն են՝ ֆոլիկուլագենեզի խանգարումը, հորմոնալ խանգարումները, հիպոթիրեոզը, դաշտանային ցիկլի խանգարումներըհղիության արհեստական ընդհատումը, էնդոկրինային խանգարումները և ալյն:

Հիպոթալամահիպոֆիզային համակարգի ղեկավարմամբ առողջ ձվարանն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են ֆոլիկուլի հասունացումը և դեղին մարմնի կազմավորումը: Մինչև դաշտանային ցիկլի 14-16-րդ օրը ֆոլիկուլն աճում է՝ արտադրելով էստրոգեն, ինչից հետո պայթում է և ձվաբջիջը դուրս է գալիս (ձվազատում): Եթե ֆոլիկուլը չի պայթում, նրա տեղում ֆոլիկուլային կիստա է ձևավորվում: Պայթած ֆոլիկուլի տեղում ձևավորվում է դեղին մարմին, որը պրոգեստերոն է արտադրում: Եթե դեղին մարմինը հետզարգացում չի ապրում, ձևավորվում է ձվարանի դեղին մարմնի կիստա: Այն չափսով կարող է հասնել 10-12սմ-ի: Մուցինոզային կիստաները լի են լորձով և կարող են հասնել մեծ չափերի: Էնդոմետրիոիդային կիստաներին հատուկ է էնդոմետրիանման օջախների առկայությունը: Մուցինոզային և էնդոմետրիոիդային կիստաները կարող են վերածվել չարորակ ուռուցքների:

Էնդոմետրիոիդային կիստաների դեպքում հիմնական ախտանշանը որովայնի ստորին հատվածի մշտական ցավն է, որն ուժգնանում է դաշտանի նախօրեին և ընթացքում: Այս տեսակի կիստաները հաճախ ուղեկցվում են փոքր կոնքի օրգանների կպումներով, ինչը հանգեցնում է աղիների և միզապարկի աշխատանքի խանգարման (փորկապություն, հաճախակի միզարձակում): Էնդոմետրիոդ կիստաները հաճախ ուղեկցվում են անպտղությամբ: Ցանկացած տիպի կիստայի դեպքում հնարավոր է ջերմության բարձրացում, դաշտանային ցիկլի խանգարում (երկարատև կամ կարճատև, առատ կամ սակավարյուն դաշտան): Մեծ չափերի դեպքում նկատվում է որովայնի անհամաչափ մեծացում:

Կիստան կարող է բարդանալ պայթելով, թարախակալմամբ, կիստայի ոտիկի շրջումով: Այդ պարագայում ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները՝ շարունակական, հանկարծակի ցավ որովայնի ստորին հատվածում, հրահրող գործոն կարող է դառնալ սեռական ակտը կամ ֆիզիկական լարվածությունը, ջերմության բարձրացումը մինչև 38-39С, սրտխառնուքը կամ փսխումը, որ չի հանգեցնում վիճակի թեթևացման, արագ սրտխփոցը՝ տախիկարդիա, որովայնի առաջնային պատի լարվածությունը:

Ախտորոշումը և բուժումը

ՈՒՁՀ-ն ամենատարածված և տեղեկատվությամբ հարուստ մեթոդն է: Լապարասկոպիան օգտագործվում է, երբ կիստայի պատռման կամ ոտիկի ոլորման կասկած կա: Կիրառվում է և՛ ախտորոշման, և՛ վիրաբուժական միջամտության նպատակով:

Ձվարանի կիստայի բուժումը կարող է կատարվել դեղորայքով կամ վիրաբուժական միջամտությամբ. դա կախված է ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներից: Դեղորայքային բուժումն անցկացվում է ֆոլիկուլային և դեղին մարմնի կիստայի դեպքում: Այդպիսի նորագոյացությունների բուժման նպատակով նշանակվում են հորմոնային բեղմնականխիչներ կամ գեստագեններ, որոնք նպաստում են կիստայի ներծծմանը: Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են նաև հակաբորբոքային դեղամիջոցներ:

Եթե 2-3 դաշտանային ցիկլի ընթացքում կիստան չի ներծծվում, ապա նշանակվում է վիրաբուժական միջամտություն: Եթե ֆունկցիոնալ գոյացությունը ենթարկվում է դեղորայքային բուժման, ապա մյուս տեսակի կիստաները պահանջում են վիրաբուժական միջամտություն: Կիստայի բուժման հիմնական վիրաբուժական մեթոդը լապարասկոպիան է, որը թույլ է տալիս վիրահատություն կատարել՝ պահպանելով օրգանները: Կիստայի հեռացումից հետո կինը կարող է հղիանալ և ծննդաբերել:

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակներով (ՍՎՎ) վարակված լինելու ժամանակ կարող են առաջացնել …