Ինչպե՞ս հասկանալ, որ ձվազատում է սկսվելու

Ինչպե՞ս հասկանալ, որ ձվազատում է սկսվելու

Կարևոր է, որ կինն իմանա ձվազատման նախանշանները, հատկապես, եթե նա ցանկանում է հղիանալ, քանի որ բեղմնավորման հավանականությունը բարձր է հենց այն պահին, երբ ձվաբջիջը ձվարաններից դուրս է գալիս:

Որո՞նք են ձվազատման նախանշանները

Պտղաբեր օրերը հնարավոր է որոշել հետևյալ նախանշանների առկայությամբ.

  • Ցավ կամ ծակոց ձվարաններում (սակայն ոչ բոլորի մոտ կարող է այդպես լինել)
  • Արգանդի վզիկի լորձունքի փոփոխություն
  • Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն
  • Հորմոնների մակարդակի փոփոխություն 
  • Ձվազատմանը բնորոշ զգացումներ և այլն 

Ձվազատման համախտանիշ անվամբ են ընդհանուր առմամբ արտահայտվում ձվազատման նախանշանները: Այն ներառում է որովայնի ստորին հատվածի թույլ ծակոց կամ ցավ, որն զգացվում է դաշտանի սկսվելուց մոտավորապես 2 շաբաթ առաջ: Սովորաբար ցավը կարճ է տևում (մի քանի րոպեից մինչև 2 ժամ), սակայն որոշ կանայք կարող են ցավն զգալ մոտ 2 օր: Դեռևս պարզ չեն ձվազատման ցավի պատճառները: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել ձվարանի լորձաթաղանթի վնասմամբ, երբ ձվաբջիջը դուրս է գալիս այնտեղից:

Կարդացեք՝ Ձվազատման թեստ․ ինչպե՞ս կիրառել

Ձվազատման համախտանիշը կարող է լինել յուրաքանչյուր ամիս կամ էլ երբեմն: Կան մարդիկ, ովքեր իրենց ձվազատումն ընդհանրապես չեն զգում: Դա նույնպես համարվում է նորմա: Եթե առաջին անգամ եք սկսում ցավ զգալ, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որպեսզի համոզվեք, որ չկան լուրջ խնդիրներ:

Հեշտոցային արտադրության փոփոխությունները

Ձվազատման պահին մոտ շրջանում արտադրությունը թանձրանում է, դառնում սերուցքանման՝ սպիտակավուն կամ դեղնավուն երանգով: Ձվազատումից մի քանի օր առաջ և ընթացքում արտադրությունը թափանցիկ է, մածուցիկ և առաձիգ: Այդ շրջանում բեղմնավորման հավանականությունը շատ մեծ է: Ձվազատման ավարտից հետո արտադրությունը կրկին վերափոխվում է՝ դառնալով կպչուն կամ ընդհանրապես կորչում է մինչև հաջորդ պարբերաշրջան:

Երբ հեշտոցում նկատեք մածուցիկ, թափանցիկ հեղուկ, ապա իմացեք, որ շուտով ձվազատում է սկսվելու: Դրան նախորդող մի քանի օրերի ընթացքում և դրանից մինչև 3 օր հետո հնարավոր է հղիանալ: Անմիջապես դաշտանից հետո 7-8 օր կամ դրանից մի փոքր առաջ հղիանալու հավանականությունը շատ ցածր է:

Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն

Հիմքային ջերմաստիճանի փոփոխությունը ևս կարող է վկայել ձվազատման մասին: Հիմքային ջերմաստիճանն անհրաժեշտ է չափել առավոտյան՝ արթնանալուց հետո: Ձվազատման ընթացքում և նրանից անմիջապես հետո ջերմաստիճանը բարձրանում է:

Հիմքային ջերմաստիճանի չափման կանոնների, ձևի և անհատական գրաֆիկի կազմման մասին մանրամասները կարդացեք այստեղ:

Հորմոնների մակարդակի փոփոխություններ

Դաշտանային պարբերաշրջանի ընթացքում լյուտեինիզացնող հորմոնի աճն ազդանշանում է, որ ձվարաններն ազատեն ձվաբջջին: Ձվազատումը սովորաբար կատարվում է լյոտեինիզացնող հորմոնի առավելագույն բարձր ցուցանիշից մոտավորապես 12-24 ժամ հետո: Դեղատանը վաճառվում են տան պայմաններում ձվազատումը որոշելու հատուկ թեստեր և ընտրանիներ: Դրանց սկզբունքը հիմնված է մեզի մեջ լյուտեինիզացնող հորմոնի բարձրագույն մակարդակնը ֆիքսելու վրա:

Այդ նպատակով պետք է թեստը պահել մեզի շիթի տակ կամ մի քանի վայրկյան դնել մեզով տարայի մեջ (կախված թեստի տեսակից): Այնուհետև պետք է գնահատել արդյունքը: Սովորաբար տան պայմաններում ձվազատումը որոշելու համար կիրառվող պարագաների ընտրանին ներառում է մի քանի թեստ, որոնք կբավականացնեն 5 կամ ավել օր թեստավորման համար: Ձվազատման թեստերը հարկավոր է անցկացնել դաշտանային պարբերաշրջանի կեսերին (դաշտանի սկսվելուց մինչև 2 շաբաթ առաջ):

Պտղաբեր օրեր են համարվում լյուտեինիզացնող հորմոնի բարձրացումից 3 օր առաջ և դրանից 1-2 օր հետո ընկած շրջանը:

Աղբյուրը

 

views 233521
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը