Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Գինեկոլոգիական տեսանկյունից պատճառները, հետևանքները և բուժման մոտեցումները

Ինսուլինոռեզիստենտություն նշանակում է վիճակ, երբ օրգանիզմի բջիջները բավականաչափ չեն արձագանքում ինսուլին հորմոնին։ Այդ պայմաններում ենթաստամոքսային գեղձը սկսում է արտադրել ավելին, որպեսզի հասնի նույն արդյունքին՝ գլյուկոզայի ներթափանցմանը բջիջ։ Ժամանակի ընթացքում դա կարող է բերել արյան մեջ շաքարի և ինսուլինի բարձր մակարդակների, ինչը մի շարք բացասական ազդեցություններ ունի հատկապես կնոջ վերարտադրողական համակարգի վրա։

 Ինչո՞ւ է սա կարևոր գինեկոլոգիայում

Ինսուլինոռեզիստենտությունը սերտորեն կապված է մի շարք գինեկոլոգիական խնդիրների հետ՝

  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS)
  • Անպտղություն կամ օվուլյացիայի խանգարում
  •  Մենստրուալ ցիկլի անկանոնություն
  • Հիպերանդրոգենիզմ (աղջիկների և կանանց մոտ ավելցուկային մազածածկույթ, մաշկային խնդիրներ)
  • Վաղ մենոպաուզայի բարձր ռիսկ

Ավելի բարձր ինսուլինի մակարդակն ազդում է նաև արական հորմոնների (անդրոգենների) ավելացման վրա, ինչը խաթարում է ձվարանների ֆունկցիան և դառնում պտղաբերության խոչընդոտ։

 Ինչպիսի՞ ախտանիշներ կարող են լինել

  • Քաշի կուտակում հիմնականում որովայնի շրջանում
  • Ցանկացած մենստրուալ խանգարում
  • Ակնե, յուղոտ մաշկ, մազաթափություն կամ ավելցուկային մազածածկույթ
  • Տհաճություն կամ հոգնածություն ուտելուց հետո
  • Անպտղության կամ ձվազատման խանգարման դրսևորումներ

Ինչպե՞ս է ախտորոշվում

  • Ինսուլինոռեզիստենտությունը ախտորոշվում է՝
  • Արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների որոշմամբ՝ հատկապես սոված վիճակում և գլյուկոզա-բեռնվածության թեստով 
  • HOMA-IR ինդեքսով
  • Ուլտրաձայնային հետազոտությամբ՝ ձվարանների վիճակի գնահատում

Ինչպե՞ս է այն բուժվում

Բուժման նպատակն է վերականգնել հորմոնային հավասարակշռությունը և բարելավել բջջային զգայունությունը ինսուլինի նկատմամբ։

Բուժման հիմնական քայլերն են․

  • Սննդակարգի կարգավորում — Ճարպերի և արագ ածխաջրերի սահմանափակում, սպիտակուցով և մանրաթելով հարուստ սնունդ
  • Ֆիզիկական ակտիվություն — Արագ քայլք, պարբերական մարզում՝ նվազեցնում է ինսուլինի մակարդակը
  • Քաշի վերահսկում — Նույնիսկ 5–10% քաշի կորուստը կարող է բարելավել հորմոնային պատկերը

Դեղորայքային բուժում՝բժշկի ցուցմամբ

 Երբ դիմել գինեկոլոգի


Եթե ունեք մենստրուալ խանգարումներ, պտղաբերության խնդիրներ, ավելցուկային մազածածկույթ կամ դժվարությամբ եք նիհարում՝ կարևոր է անցնել համալիր գինեկոլոգիական և էնդոկրին հետազոտություն։ Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս կանխել հետագա բարդությունները, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետը։

Ինսուլինոռեզիստենտությունը պարզապես նյութափոխանակային խնդիր չէ․ այն հաճախ թաքնված պատճառ է կանանց վերարտադրողական խնդիրների հիմքում։ Դիմելով ժամանակին և ճիշտ մասնագետի՝ հնարավոր է վերականգնել ցիկլը, բարելավել օվուլյացիան և բարձրացնել հղիանալու հնարավորությունները։

views 3605
Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Վերարտադրողական շրջան

Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Այլ նյութեր

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Անալիզներ, հետազոտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել