Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան վնաս չի հասցնի երեխային, բայց կարող է բերել այլ հետևանքների:

Հետերոսեքսուալ անալ սեքսը այնքան էլ հազվադեպ հանդիպող երևույթ չէ։ 2024 թվականին կատարված միտաանալիզի համաձայն, այս տեսակի սեքսուալ ակտիվությամբ զբաղվում է միջինում երիտասարդների 22%-ը, թեև դրա տարածվածությունը տարբեր երկրներում տարբեր է։

Հղիությունը չի խանգարում սեռական կյանքին և հակացուցում չէ սեռական հարաբերությունների համար։ Այնուամենայնիվ, անալ սեքսը կարող է առաջացնել որոշ կասկածներ։ Մենք կքննարկենք, թե արդյոք այս տեսակի մտերմությունը կարող է խախտել հղիության ընթացքը և առաջացնել անհարմար հետևանքներ ապագա մոր համար։

Կարո՞ղ է անալ սեքսը վնասել պտղին կամ խանգարել հղիության ընթացքը
Անալ սեքսը չի վնասի երեխային, քանի որ պտուղը աճում է արգանդում՝ ապահով պաշտպանված լինելով արգանդի վզիկով և պտղաջրերի պարկով։ Նրան հնարավոր չէ հասնել ոչ հեշտոցով, ոչ էլ անալ անցքով։

Ինչ վերաբերում է հղիության ընթացքին, կա տեսություն, որ երրորդ եռամսյակում օրգազմը կարող է առաջացնել արգանդի կծկումներ օքսիտոցին հորմոնի արտազատման խթանման պատճառով և, այդպիսով, հանգեցնել վաղաժամ ծննդաբերության։ Սակայն այս ամենը շատ կասկածելի է և ապացուցված չէ:

Ինչպե՞ս կարող է անալ սեքսը վնասել մոր առողջությանը
Անալ սեքսը չի կարելի համարել վտանգավոր բոլոր հղի կանանց համար։ Բայց որոշ դեպքերում այն կարող է առաջացնել տհաճ հետևանքներ։

Կարող է բարդացնել հեմոռոյը(геморрой) կամ հանգեցնել հեմոռոիդալ հանգույցների պատռման
Հղիությունը մեծացնում է հեմոռոյի զարգացման ռիսկը՝ վիճակ, որի դեպքում ուղիղ աղիքի և անուսի երակային հանգույցները մեծանում են և առաջացնում անհանգստություն։

Մի փոքր հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության վերջին եռամսյակում հեմոռոյից տառապում է կանանց 7.8%-ը։ Հիվանդության ախտանշաններից են քոր, այրոց և ցավոտ ուռուցքը անուսի շուրջը, տհաճ զգացողությունները աղիների շարժման ժամանակ և արյունահոսությունը դրանից հետո։ Նաև անուսի շոշափման ժամանակ հնարավոր է զգալ դուրս ցցված հանգույց։

Այդպիսի վիճակում անալ սեքսը կարող է լինել ոչ միայն ցավոտ, այլև վտանգավոր։ Ներթափանցումը և շփումները կարող են հանգեցնել հանգույցների բորբոքման կամ պատռման՝ հետագա արյունահոսությամբ։

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…