Ի՞նչ է ներհիվանդանոցային վարակը և ինչո՞ւ է այն վտանգավոր
Ի՞նչ է ներհիվանդանոցային վարակը և ինչո՞ւ է այն վտանգավոր
Ներհիվանդանոցային վարակները այն վարակներն են, որոնցով բուժառուները կարող են վարակվել բժշկական
օգնություն ստանալու ընթացքում: Սա սովորաբար տեղի է ունենում հիվանդանոցներում, թեև դա կարող է տեղի ունենալ նաև այլ կենտրոններում և երկարաժամկետ խնամքի հաստատություններում:
Պաթոգենները կարող են լինել բակտերիաներ, վիրուսներ կամ սնկեր: Նրանցից շատերը նույնպես կայուն են
հակաբիոտիկների նկատմամբ: Ամերիկյան ուսումնասիրություններից մեկում գիտնականները ապացուցել են, որ հիվանդանոցում ձեռք բերված բոլոր վարակների մոտ 16 %-ը պայմանավորված է նման միկրոօրգանիզմներով:
Հատկապես վտանգավոր են հակաբիոտիկների նկատմամբ կայուն ացինետոբակտերիաները և «Candida auris» սնկերը և փորլուծություն առաջացնող կլոստրիդիաները:
Ինչպե՞ս են ձեռք բերվում հիվանդանոցային վարակները
Վարակները կարող են ներթափանցել օրգանիզմ տարբեր ձևերով.
• Երակային կաթետերի ներդրման միջոցով
• Օդակաթիլային ճանապարհով կամ մեխանիկական օդափոխության միջոցով (թոքային արհեստական օդափոխություն)
• Միզային կաթետերի ներդրման միջոցով
• Ջրի և սննդի միջոցով
• Վիրահատությունների ժամանակ
Ո՞վ է առավել խոցելի այդ վարակների նկատմամբ:
Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել հիվանդանոցում ձեռք բերված վարակներով, սակայն կան գործոններ,
որոնք մեծացնում են ռիսկը.
• մեծ տարիք,
• հիվանդի տեղափոխում մեկ հիվանդանոցից մյուսը,
• երկարատև հոսպիտալացում,
• շտապ վիրահատությունից կամ վնասվածքից հետո հոսպիտալացում,
• ստամոքս-աղիքային տրակտի վիրահատություն,
• օրգանների փոխպատվաստում,
• բոլոր տեսակի ինվազիվ սարքերի, հատկապես կենտրոնական երակային կաթետերի օգտագործումը,
• հակամանրէային դեղամիջոցների, հատկապես ցեֆալոսպորինների ընդունում,
• երիկամների անբավարարություն, չարորակ նորագոյացություններ, ՄԻԱՎ, ցածր իմունիտետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն:
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին