Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան


Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ։
Արյունաբանը (հեմատոլոգը) զննում է հիվանդներին, ընտրում է անհրաժեշտ
հետազոտությունները, տալիս է ախտորոշում և ըստ անհրաժեշտության՝ նշանակում թերապիա:
Իսկ հեմատոպաթոլոգը չի աշխատում հիվանդների հետ․ նա զբաղվում է բացառապես լաբորատոր հետազոտություններով: Այսպիսով, նա ուսումնասիրում է արյան և արյունաստեղծ օրգանների հյուսվածքների վնասված բջիջները։


Ե՞րբ է անհրաժեշտ դիմել արյունաբանի (հեմատոլոգ)


Ոչ միշտ են առկա ախտանիշներ, որոնք անմիջապես կվկայեն, որ անձը պետք է դիմի արյունաբանի: Այս մասնագետի մոտ սովորաբար ուղղորդում է թերապևտը, ընտանեկան բժիշկը կամ մեկ այլ մասնագետ (օրինակ՝ նյարդաբան կամ գաստրոէնտերոլոգ), ում դիմում են անբավարար առողջության և անհասկանալի ախտանիշների գանգատներով:
Թերապևտը ուսումնասիրում է բուժառուի անամնեզը, զննում է նրան և առաջարկում որոշ հետազոտություններ անցնել։ Եթե բժիշկը կասկածում է, որ գանգատների պատճառը կարող է կապված լինել արյան բջիջների հետ` լեյկոցիտներ, լիմֆոցիտներ, թրոմբոցիտներ, մակարդելիության, ապա ուղղորդում է արյունաբանի մոտ։


Ահա այն հիվանդությունները, որոնք ախտորոշում և բուժում է արյունաբանը։


Թրոմբոֆիլիա
Արյան մակարդելիության խանգարում, պայմանավորված գենետիկ մուտացիաների առկայությամբ:


Հեմոֆիլիա
Բնածին վիճակ է, որի դեպքում օրգանիզմում առկա չեն բավարար քանակով
թրոմբոցիտներ, որոնք կարող են ստեղծել արյան խցանումներ և դադարեցնել արյունահոսությունը: Դրա պատճառով մարդը կարող է երկար արյունահոսել նույնիսկ չնչին քերծվածքի պատճառով, իսկ մարմնի վրա կարող են հայտնվել կապտուկներ նույնիսկ աննշան վնասելու դեպքում։


Երակային խորը թրոմբոզ
Թրոմբոզի հիմնական պատճառը արյան մակարդման խանգարումն է, երբ արյան խցանումները ձևավորվում են մաշկի տակ գտնվող խորը տեղակայված երակների մեջ:


Անեմիայի տարբեր տեսակներ
Օրինակ՝ երկաթի անբավարարությունը, որը հնարավոր չէ հաղթահարել՝
սննդակարգում ավելացնելով երկաթի բարձր պարունակությամբ մթերքներ։ Անեմիայի ընդհանուր բնութագիրը արյան կարմիր բջիջների պակասն է։


Թալասեմիա
Սա գենետիկ հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը չի կարող բավարար քանակությամբ հեմոգլոբին արտադրել: Հիմնական ախտանիշը՝ անեմիան է:


Լեյկոզ
Այս քաղցկեղը ազդում է սպիտակ արյան բջիջների վրա (լեյկոցիտներ):
Տարբեր լիմֆոմաներ
Սա ավշային հանգույցների և արյան անոթների քաղցկեղն է:


Ոսկրածուծի հիվանդություններ
Հեմատոլոգը ներգրավվում է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունից առաջ բուժառուի վերահսկման գործում։ Նա կարող է վերահսկել հիվանդի վիճակը քիմիաթերապիայի, ճառագայթահարման և իմունոթերապիայի ընթացքում և այլն։


Ի՞նչ է անում արյունաբանը
Արյունաբանն իրականացնում է ախտորոշում, այնուհետև փորձում է արյունը վերադարձնել հնարավորինս առողջ վիճակի:
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Մարդկանց ոչ ողջամիտ վարքի առանձնահատկությունները Հազարամյակներ շարունակ մարդկությունը հավատում էր ճակատագրին. կարծես ինչ-որ ուժ մեզ հուշում է գործել որոշակի կերպ

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է։

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան Մարդիկ հաճախ ունենում են անհանգստության հանկարծակի նոպաներ կամ անբացատրելի տխրություն, բայց չեն կարողանում գտնել այդ բացասական հույզերի աղբյուրը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ինչո՞վ է օգտակար դեղնուցը