Սեքսն ընդդեմ հոգեբանական ճգնաժամի

Սեքսն ընդդեմ հոգեբանական ճգնաժամի


Սեքսը լավ ազդեցություն է ունենում հարաբերությունների, ֆիզիկական և հոգևոր առողջության վրա։ Հոգեբանական ճգնաժամերի ժամանակ նվազում է նաև լիբիդոն, ինչին նպաստում են ապատիան, անհանգստությունը, քրոնիկ հոգնածությունը, ընկճախտը, ոչ բավարար էներգիան։

Ինտիմ կյանքն անուշադրության մատնելը կարող է հանգեցնել տարբեր խնդիրների. սեփական մարմնի և նրա կարիքների անտեսում, զուգընկերոջ հետ սառը հարաբերություններ, մտերմության պակաս և այլն… Մշտական սթրեսի պատճառով շատերը հրաժարվում են սեքսից կամ սկսում են հազվադեպ ունենալ հարաբերություն։ Սակայն սեքսը հիանալի միջոց է ֆիզիկական և հուզական մտերմացման համար, որն ազատում է մենության զգացումից։


Բացի այդ, դա ժամանակ է, որը տրամադրում եք ինքներդ ձեզ՝ բոլոր խնդիրների մասին մոռանալու և ձեր զգացմունքների վրա կենտրոնանալու համար։
Ուսումնասիրություններից ելնելով՝ գիտնականները կարծում են, որ շաբաթական մեկ անգամից ավելի սեռական հարաբերություններն ամենևին էլ չեն նպաստում հարաբերությունների ամրապնդմանը, այլ նույնիսկ հակառակը:


Չափազանց հաճախակի սեռական հարաբերությունները դառնում են առօրյայի մասնիկ․ զույգը չի կարողանում հասնել անհրաժեշտ հուզական մտերմության, երբ այն հաճախ է կրկնվում։
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սեռական հարաբերություն ունեն շաբաթական առնվազն մեկից երկու անգամ, ավելի բարձր դիմադրողականություն ունեն, քան նրանք, ովքեր չունեն սեռական կյանք։

Կանոնավոր սեռական հարաբերությունները նպաստում են օրգանիզմի հակամարմինների արտադրությանը և բարձրացնում դիմադրողականությունը։ Իսկ Չիկագոյի բժշկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ որքան հաճախ է անձն ունենում սեռական հարաբերություն, այնքան բարձրանում են նրա ֆիզիկական տվյալները և լիբիդոն։

Բժիշկ Ժոզեֆ Պինզոն իր ուսումնասիրություններով ապացուցել է, որ սեքսը կամ դրա մասին մտքերն իջեցնում են արյան ճնշումը։ Իսկ կանոնավոր սեքսը բարելավում է սրտի աշխատանքը և համարվում է հրաշալի պրոֆիլակտիկա՝ սրտային հիվանդությունների դեպքում։ Սեքսն օգնում է կարգավորելու տեստոստերոնի և էստրոգենի մակարդակները։
Որոշ գիտնականների կարծիքով սեքսն ունի ցավազրկող հատկություն՝ հատկապես գլխացավի, մկանային և սպազմատիկ ցավերի դեպքում:
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:

Սեռավարակներ

Սեռավարակներ

Մանրէները, որոնք ունակ են ազդելու սեռական համակարգի օրգանների գործունեության վրա և փոխանցվելու մեկ անձից մյուսին սեռական հարաբերության ընթացքում, անվանվում են սեռավարակներ

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում օրգազմ

Պահպանակներ

Պահպանակներ

Պահպանակները պաշտպանում են վարակներից, նախատեսված են և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: