Ապնոէի առաջացման պատճառները․ ի՞նչ անել
Ապնոէի առաջացման պատճառները․ ի՞նչ անել
Քնի ընթացքում առաջացած ապնոէն շնչառության ժամանակավոր դադարն է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը քնած է:
Նման դադարները տևում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե և կարող են կրկնվել 1 ժամվա ընթացքում 30 անգամ: Ընդհանուր առմամբ, ապնոէն շնչառության դադարն է, որը կարող է տեղի ունենալ մի շարք հանգամանքներում:
Ինչո՞ւ է քնած ժամանակ առաջանում ապնոէ Այս խանգարումն առաջանում է քնի ժամանակ շնչառական ուղիների սեղմվելու հետևանքով, և օդը չի կարողանում անցնել: Դա սովորաբար պայմանավորված է նրանով, որ կոկորդի մկանները թուլանում են, և փափուկ քիմքը սկսում է արգելափակել կոկորդը։
Մեկ այլ պատճառ էլ կարող է լինել այն, որ քնած ուղեղը «մոռանում է» ճիշտ ազդանշաններ ուղարկել մկաններին, որոնք վերահսկում են շնչառությունը:
Շնչառական տրակտի նեղացման ռիսկը ավելի հավանական է, եթե.
• Դուք ունեք ավելորդ քաշ,
• Դուք ունեք նեղ կոկորդ,
• Ձեր հարազատներն ունեն ապնոէ,
• Դուք տարեց եք։
• Ունեք ադենոիդներ: Այդ իսկ պատճառով՝ ապնոէն կարող է առաջանալ նաև երեխաների մոտ։
• Դուք ծխում եք կամ չարաշահում ալկոհոլը:
• Դուք սովորաբար քնում եք մեջքի վրա։
• Ձեր քիթը միշտ փակ է, սովորաբար շնչում եք բերանով։
• Դուք ունեք սրտի անբավարարություն, երկրորդ տիպի շաքարախտ, հիպերտոնիա կամ Պարկինսոնի հիվանդություն:
• Ռիսկի գործոնները ներառում են նաև ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը, հորմոնալ խանգարումները, թոքերի քրոնիկ հիվանդությունները:
Որքանո՞վ է վտանգավոր ապնոէն
Օրգանիզմն անմիջապես չի արձագանքում խնդրին, ուստի որոշ ժամանակ թթվածինը չի մտնում թոքեր: Այնուհետև ուղեղը սկսում է արձագանքել, գործում են ռեֆլեքսները, և մարդն արթնանում է, որպեսզի մկաններն աշխատեցնելով բացի շնչառական ուղիները՝ շունչ քաշելու համար: Որպես կանոն՝ դա ուղեկցվում է սուր, բարձր ձայնով, խռռոցով։ Արթնացումը հաճախ այնքան կարճ է տևում, որ մարդը չի նկատում և անմիջապես քնում է:
Այնուամենայնիվ, նման դեպքերը կրկնվում են, և արդյունքում գիշերային ապնոէն վնաս է հասցնում առողջությանը:
Ահա՛ դրա հետևանքներից մի քանիսը.
• Օրվա ընթացքում հոգնածության մշտական զգացողություն։
• Հիպերտոնիա և այլ սրտանոթային պաթոլոգիաներ։
• Որոշ հիվանդությունների զարգացման ռիսկի բարձրացում։
Ի՞նչ անել ապնոէի դեպքում Եթե նկատում եք գիշերային ապնոէի նշաններ, ապա դիմեք բժշկի խորհրդատվության։ Ապնոէի բուժման համար կիրառվում են որոշ սարքավորումներ, իսկ բարդ դեպքերում կատարվում է վիրահատական միջամտություն։
Ահա որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվելու գիշերային ապնոէից։
• Ազատվեք ավելորդ քաշից։
• Զբաղվեք սպորտով։
• Հրաժարվեք ալկոհոլից և հնարավորության դեպքում՝ հանգստացնող դեղերից, քնաբերներից (եթե օգտագործում եք):
• Քնեք կողքի կամ փորի վրա, միայն ոչ մեջքի:
• Մի՛ ծխեք:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին