Արյան զարկերակային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Արյան զարկերակային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Զարկերակային ճնշումը հղիության ընթացքում կարևոր ցուցանիշ է: Այն վերահսկվում է Տոնոմետրի միջոցով: Խորհուրդ է տրվում զարկերակային ճնշումը չափել նստած դիրքում, լուռ, ֆիզիկապես և հոգեպես հանգիստ վիճակում։ Հղիի արյան ճնշման չափումը կատարվում է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ յուրաքանչյուր Այցելության ժամանակ:

Ընթերցեք նաև՝ Օրգազմը հղիության ընթացքում

Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է հղիին առաջարկել օրվա ընթացքում մի քանի անգամ չափել արյան ճնշումը և գրի առնել ցուցանիշները: Սովորաբար հղիության առաջին եռամսյակի ընթացքում կնոջ արյան զարկերակային ճնշումը սովորականից ցածր է լինում, երկրորդ եռամսյակում կարգավորվում է, իսկ երրորդում՝ փոքր-ինչ բարձրանում։

Հղիության ընթացքում նորմալ է համարվում 130/90-ից ցածր ցուցանիշը: Եթե հղին հակված է զարկերակային հիպոտոնիայի (արյան ցածր ճնշում), ապա, միևնույնն է, արյան ճնշումը համարվում է բարձր 120/80-ից բարձր ցուցանիշի դեպքում:

Ավելի ցածր ցուցանիշները չեն պահանջում լրացուցիչ հետազոտություններ կամ բուժում։ 140/90 ցուցանիշով արյան ճնշումը պետք է գրանցվի օրվա ընթացքում 2 կամ ավելի անգամ՝ չափումների միջև առնվազն 4 ժամվա միջակայքով, որպեսզի համարվի հիպերտոնիա։

Հիպերտոնիկ խանգարումները հաճախ դառնում են մայրական մահացության կամ վաղաժամ ծննդաբերության պատճառ, ուստի հարկավոր է լուրջ վերաբերվել այս խնդրին և համապատասխան բուժում ստանալ: Արյան զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցների մեծ մասը հղիության ընթացքում կարող է հանգեցնել պտղի զարգացման հապաղման, մինչև իսկ մահվան, ուստի արգելվում է դրանց օգտագործումը հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում միայն բժիշկն է սահմանում զարկերակային հիպերտոնիայի բուժումը թույլատրված դեղամիջոցներով:

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 14059
Հնարավո՞ր է, որ զույգի մոտ հղիությունները լինեն միայն մեկ սեռով պայմանավորված

Հղիություն

Հնարավո՞ր է, որ զույգի մոտ հղիությունները լինեն միայն մեկ սեռով պայմանավորված

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիվանդություններ/միջամտություններ

Մրսածությունը հղիության ընթացքում

Ջրի դերը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիություն

Ջրի դերը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Ցածրադիր ընկերքը հղիության ընթացքում

Հղիություն

Ցածրադիր ընկերքը հղիության ընթացքում