Երիտասարդության գաղտնիքը հորմոնների ներդաշնակությունն է

Երիտասարդության գաղտնիքը հորմոնների ներդաշնակությունն է

Երբ հորմոնալ համակարգի հետ կապված խնդիրներ են առաջանում, չափազանց դժվար է դառնում վերլուծել և վերահսկել սեփական զգացմունքներն ու հույզերը: Սակայն այն միայն հուզական աշխարհի վրա չէ, որ ազդում է։

Ծերացման գործընթացը սկսվում է 30 տարեկան հասակում, և սա նույնպես ինչ- որ չափով կապված է հորմոնների հետ: Գեղձերի գործունեությունը 30-35 տարեկան հասակում տարեցտարի նվազում է. վահանաձև գեղձը և վերերիկամային խցուկները նվազեցնում են հորմոնների արտադրությունը, օրգանիզմն արտադրում է ավելի քիչ քանակությամբ աճի և սեռական հորմոններ: Էստրոգենի անբավարարությունը հանգեցնում է կնճիռների վաղ առաջացման, իսկ տեստոստերոնի պակասը նպաստում է քաշի ավելացմանը, ձեռքերի և մեջքի մաշկի թուլացմանն ու կախվածությանը, լիբիդոյի նվազմանը:

Բացի այդ, սեռական հորմոնների և վիտամին D-ի քանակի նվազումը մեծացնում է օրգանիզմում առկա ինսուլինի մակարդակը, որն իր հերթին առաջացնում է մաշկի պիգմենտացիա, ինչպես նաև պարանոցի հատվածում մաշկի մգեցում: Այս բոլոր խնդիրների լուծմանն օգնում է հորմոնների փոխարինման թերապիան: Այս թերապիայի նպատակն է վերացնել անհավասարակշռությունը՝ նորմալացնելով օրգանիզմի վիճակը և ինքնազգացողությունը:

Այն երիտասարդ աղջիկներին օգնում է վերացնել նախադաշտանային համախտանիշը, միջին տարիքի կանանց՝ հետաձգել դաշտանադադարը, իսկ դաշտանադադարում գտնվող կանանց՝ ապրել լիարժեք կյանքով, մնալ երիտասարդ ու առողջ։ Էստրադիոլը, որը սովորաբար կազմում է թերապիայի հիմքը, ապահովում է մաշկի լավ վիճակը, որպեսզի այն շարունակի մնալ երիտասարդ, հարթ ու փայլուն։

Իսկ երկարաժամկետ հեռանկարում՝

• վերացնում է օստեոպորոզի առաջացման վտանգը,

• տեսողությունը չի վատթարանում, քանի որ լորձաթաղանթը չի չորանում,

• արագանում է նյութափոխանակության գործընթացը,

• բարելավվում է ինքնազգացողությունը։

Այսպիսով, ճիշտ ընտրված հորմոնալ թերապիան հնարավորություն է տալիս 15-20 տարով հետաձգելու կնոջ ծերացման ժամանակահատվածը: Նախքան թերապիային անցնելը՝ բժիշկն իրականացնում է մի շարք հետազոտություններ, իսկ թերապիայի ընթացքում 3-4 ամիսը մեկ կատարում է հորմոնալ ֆոնի հետազոտություն:

Իհարկե, թերապիայի ընթացքում բուժառուից պահանջվում է լինել հետևողական, ցուցաբերել գիտակցված մոտեցում և ուշադրություն դարձնել առողջությանը: Արդյունքում՝ բուժառուն չի կորցնում երիտասարդությունն ու գեղեցկությունը, ունենում է լավ ինքնազգացողություն։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

views 7634
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ