Ինչու՞ են հեշտոցից ձայներ արձակվում

Ինչու՞ են հեշտոցից ձայներ արձակվում

Սա միանգամայն բնական երևույթ է, և պետք չէ ամաչել: Օդը դուրս է գալիս հեշտոցից սեռական հարաբերության ընթացքում կամ սովորական կենցաղային իրավիճակներում` տարբեր պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են՝

• նստակյաց ապրելակերպ կամ նստակյաց աշխատանք,

• Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն,

• քաշի կտրուկ կորուստ,

• քրոնիկ փորկապություն։

Մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ դաշտանադադարը, քանի որ այս շրջանում կանացի հորմոնների մակարդակը զգալիորեն կրճատվում է, ինչը հանգեցնում է հեշտոցի մկանների առաձգականության կորստի:

Ինչու՞ է սեռական հարաբերության ընթացքում հեշտոցից արձակվում ձայներ:

Հիմնական պատճառներն են՝

• Որոշ դիրքեր,

• Հեշտոցամուտքի լայնացում,

• Հեշտոցի պատերի առաձգականության նվազում։

Ինչպե՞ս ազատվել սեռական հարաբերության ընթացքում հեշտոցից արձակվող ձայներից։ Շատ դեպքերում սա առողջ երևույթ է, սակայն եթե անհարմար եք զգում, կարող եք հետևել խորհուրդներին.

• Սեռական հարաբերության ընթացքում ընդունեք այնպիսի դիրքեր, որոնք չեն պահանջում թեքվել կամ պառկել գլխիվայր:

• Ամեն ինչ արեք շատ դանդաղ։

• Կատարեք ամենօրյա վարժություններ՝ հեշտոցի մկանների ամրապնդման համար։ Կարգը հետևյալն է.

• Դանդաղ և խորը ներշունչ կատարեք,

• Հնարավորինս ուժեղ սեղմեք հեշտոցի մկանները,

• Պահեք դիրքը՝ հաշվելով մինչև տասը,

• Դանդաղ արտաշնչեք և թուլացրեք մկանները։

Կրկնեք 10-15 անգամ։ Եթե առկա է հեշտոցի պատերի իջեցում, այդ դեպքում կարիք կլինի լազերային շտկում, թելային ձգում կամ պլաստիկ վիրահատություն կատարել:
 

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 
 

 
 

views 46714
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ