Վուլվովագինալ գոտու առողջության ամրապնդում
Վուլվովագինալ գոտու առողջության ամրապնդում
Տարիքի հետ հեշտոցում և ամոթույքում (վուլվա) նկատվում է չորություն և, նվազում է առաձգականությունը։ Սա կարող է ավելի վաղ ի հայտ գալ այն կանանց մոտ, ովքեր անցել են քաղցկեղի բուժում կամ վիրահատվել են քաղցկեղի ռիսկը նվազեցնելու նպատակով: Որոշ կանայք կարող են ընդունել էստրոգեն հորմոնը՝ այս գործընթացը դանդաղեցնելու համար, սակայն էստրոգենը ոչ բոլորի համար է անվտանգ:
Ընթերցեք նաև՝ Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշ
Ստորև ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել հեշտոցի և ամոթույքի չորությունն ու առաձգականության նվազումը։
Խոնավեցնող միջոցներ՝ նախատեսված հեշտոցի և ամոթույքի համար։
Խոնավեցնող միջոցներն օգնում են բարձրացնել հեշտոցում և ամոթույքում խոնավության մակարդակը, ինչպես նաև բարելավում են հյուսվածքների որակը: Այս խոնավեցնող միջոցները տարբերվում են այն քսուկներից, որոնք օգտագործվում են սեռական հարաբերության ընթացքում: Այս միջոցները կարող են օգտագործվել ցանկացած պահի, ոչ թե միայն սեռական հարաբերությունից առաջ կամ դրա ընթացքում: Այս խոնավեցնող միջոցները պետք է օգտագործվեն շաբաթական մի քանի անգամ ` հեշտոցի առողջության պահպանման համար:
Հեշտոցի և ամոթույքի համար նախատեսված խոնավեցնող միջոցների օգտագործման կարգը։
Այս խոնավեցնող միջոցները սովորաբար վաճառվում են ապլիկատորի հետ միասին: Պարզապես պետք է ապլիկատորը լցնել խոնավեցնող նյութով և զգուշորեն տեղադրել այն հեշտոցի մեջ: Կարող եք նաև քսայուղ քսել ապլիկատորի ծայրին, որպեսզի այն ավելի հեշտությամբ ներդնեք հեշտոցի մեջ:
Կարող եք նաև խոնավեցնող միջոցները կիրառել ամոթույքի հյուսվածքների վրա՝ ներառյալ փոքր և մեծ սեռական շուրթերը: Պարզապես հարկավոր է խոնավեցնող միջոցից մի փոքր լցնել մատի վրա և քսել հեշտոցամուտքի ու սեռական շուրթերի հատվածում։
Եթե վերջերս եք ավարտել քիմիոթերապիայի բուժումը, կամ Ձեզ մոտ հանկարծակի սկսվել է դաշտանադադար, ապա ախտանիշները թեթևացնելու համար գուցե անհրաժեշտ լինի օգտագործել խոնավեցնող միջոցներ շաբաթական 3-5 անգամ:
Խոնավեցնող միջոցները պետք է օգտագործել քնելուց առաջ, որպեսզի նրանք ամբողջովին կլանվեն:
Հեշտոցային քսուկներ
Հեշտոցային քսուկներն օգտագործվում են սեռական հարաբերության՝ որպես բնական քսուքին հավելում, ինչն էլ օգնում է վերացնել անհարմարությունը սեռական շփման ընթացքում։ Քսուքի կիրառման շնորհիվ սեռական շփումը դառնում է ավելի հաճելի և հարմարավետ: Պարզապես անհրաժեշտ է նախքան սեռական հարաբերությունը հեշտոցամուտքի հատվածում տարածել քսուքը։
Տեղային կիրառում ունեցող էստրոգեն ՝ նախատեսված հեշտոցի համար։
Սա հորմոնալ դեղամիջոց է, որը կարող է օգտագործվել ամոթույքի և հեշտոցի առողջության պահպանման համար: Սակայն այս միջոցը ոչ բոլորի համար է անվտանգ և ցուցվում է միմիայն բժշկի կողմից:
Սեքսուալության խթանում
Խթանման համար կիրառվում են տարբեր միջոցներ՝ լուբրիկանտներից մինչև սեքս-խաղալիքներ, պարզապես հարկավոր է ընտրել Ձեզ հարմար տարբերակը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին